2025 թվականի հունիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում
2025 թվականի հունիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․4 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը՝ 44 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 70 %-ը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հայաստանի շրջանների մեծ մասում տեղումների քանակը ցածր էր նորմայից, սակայն առավել չորային պայմաններ դիտվեցին Արարատյան դաշտում և Երևանում։ Այստեղ գտնվող օդերևութաբանական կայանների մեծ մասում գրանցված ամսական տեղումների քանակը չգերազանցեց 3 մմ-ը, որը կազմում է հունիս ամսվա նորմայի ընդամենը 3-10 %-ը։
Հունիսի 14-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Արենիում հասավ 36․7 °C-ի, իսկ Արարատում մինչև 35․5 °C։ Հունիս ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է ամսի 5-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում՝ -1․8 °C։
Ուժեղ քամի և փոթորիկ դիտվեց Ապարանում՝ հունիսի 15-ին, որի ընթացքում քամու ուժգնությոնը հասավ մինչև 39 մ/վ-ի։ Ուժեղ քամին ավերածություններ հասցրեց՝ պոկելով բազմաթիվ շենքերի և սեփական տների տանիքներ, կոտրելով ծառեր և էլեկտրական սյուներ։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք