Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Մխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն

«Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ Պոլիտեխնիկն այս տարի 935 շրջանավարտ ունի

«Պոլիտեխնիկական համալսարանը վերջին 4 տարիներին էական փոփոխություն է կրել եւ ձեւի, եւ բովանդակության իմաստով։ Մենք տեսնում ենք, թե ինչ արագ տեմպերով է փոխվում համալսարանը, ինչ արագ տեմպերով է փոխվում այն բովանդակությունը, որն այս պատերի ներսում փոխանցում են ձեզ»,- Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի 92-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոյի ժամանակ ուսանողներին ու շրջանավարտներին դիմեց բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին էականորեն բարելավվել են բուհի ֆակուլտետների նյութատեխնիկական պայմանները, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, ամրապնդվել կապերը միջազգային գործընկերների հետ։ «Արդյունքում՝ այսօր Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտն այն մարդն է, ով կարող էիր գիտելիքը վերածել արդյունքի»,- ասաց Ավինյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի տեղեկացմամբ՝ այս տարի 935 ուսանող է ավարտում բուհը։ «Ճանապարհ ենք դնում 935 բարձրագույն տեխնոլոգիական կրթություն ստացած շրջանավարտի, անձանց, ովքեր պետք է վերցնեն իրենց ձեռքերում ՀՀ տեխնոլոգիական կրթության, տեխնոլոգիական գիտության ապագան, տեխնոլոգիական կրթության հենքի վրա ստեղծվող մասնավոր ոլորտի ապագան։ Մենք հավատում ենք ձեզ, աջակցում ենք ձեզ, մենք ձեր կողքին ենք։ Այսօր ներկայացել ենք այս կազմով՝ եւս մեկ անգամ հաստատակամ ասելու, որ Պոլիտեխնիկի ավագ սերնդի ներկայացուցիչները, Պոլիտեխնիկի բարերարներն ու բարեկամները ձեր կողքին են, ձեզ աջակցում ու առաջնորդում են։ Դուք այլ տարբերակ չունեք, քան լինել համարձակ, որովհետեւ այս տարիների ընթացքում դուք ստացել եք մրցունակ կրթություն»,- նշեց ռեկտորը։

Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոյին հատուկ մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, պոլիտեխնիկի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։ Նա ոչ միայն հաջողակ ղեկավար է երկրի ամենախոշոր արդյունաբերական կառույցներից մեկում, այլ նաեւ պոլիտեխնիկյան համայնքի շրջանավարտ, որը հավատարիմ է իր կրթական արմատներին։



«Այսօրվանից այնպիսի հիմք է դրված, որը ձեր ապագա կյանքի ու կարիերայի, ինչո՞ւ ոչ, նաեւ ձեր անձնական կյանքի համար կարեւոր է։ Ուզում եմ շնորհավորել նաեւ մեզ՝ շրջանավարտներիս, որովհետեւ այսօր մեր համայնքը հարստացավ, եւս 935 հոգի համալրեց մեր բանակը»,- ասաց նա։ Արմեն Ստեփանյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունն այսօր ՀՀ-ում շարժիչ ուժ է։ Եվ հենց այս բուհն է որակյալ կադրերով ապահովում ոլորտը։ «Կա կարծրատիպային մտածելակերպ, թե Պոլիտեխնիկում, բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, մնացած բոլոր մասնագիտությունները ոչ պոպուլյար եւ ոչ մոդայիկ են, օրինակ, քիմիա, լեռնային գործ։ Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ հենց այդտեղ է, որ որակյալ կադրերի մեծ պահանջարկ կա։ Իմ անձնական փորձով կարող եմ ասել՝ եթե կայանում ես այդ ոլորտում, ապա արտասահմանում էլ ձեզ վրա կարող են ուշադրություն դարձնել։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում են մեր սիրելի բուհի 600-ից ավելի շրջանավարտներ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին հայացքից ոչ մոդայիկ համարվող մասնագիտություններն իսկապես այսօրվա աշխարհում ունեն մեծ պահանջարկ։ Ես ինքս քիմիական ֆակուլտետի շրջանավարտ եմ»,- նշեց նա։


Արմեն Ստեփանյանը Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներին հետեւյալ խորհուրդը տվեց․ «Չի կարելի դադարել սովորել, անընդհատ պետք է ինքնակրթվել։ Եվ ամենակարեւորը՝ երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, դա հենց ամենակարեւոր պահն է, երբ անընդհատ պետք է շարունակել ինքնակրթվել։ Չդավաճանեք այն արժեքները, որոնք այս պատերը մեզ տալիս են։ Սա այն բուհն է, որը մեզ միավորում է որոշակի արժեքներով, այստեղ մի մեծ արժեքային համակարգ է ձեւավորվում, որն ամբողջ կյանքում ձեզ հետապնդում է։ Եվ հիշեք մի կարեւոր բան, որ անփոխարինելի մարդ չկա, դա շատ կարեւոր է։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք՝ ձեզ տեսնել այլ կարգավիճակում՝ մեր գործընկերների կարգավիճակում, ինչու չէ, ապագայում մենք ուզում ենք ձեզ տեսնել որպես մեր ղեկավարներ»,- ասաց Ստեփանյանը։


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ բուհը տարեցտարի դառնում է ավելի գրավիչ ուսանողների համար, որի շնորհիվ աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով փորձում է բարելավել իր դիրքերը միջազգային կրթական համակարգում։


Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ դիպլոմների հանձնման, պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման արարողություն։ Պոլիտեխնիկական համալսարանում շուրջ 5 տասնամյակ գիտամանկավարժական աշխատանք իրականացրած Ռուբեն Աղգաշյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացավ։ Դիմելով բուհի շրջանավարտներին՝ Ռուբեն Աղգաշյանն ասաց․ «Հիշեք մի բան՝ պոլիտեխնիկցի լինելը շատ պատվավոր է, բայց միաժամանակ շատ պատասխանատու բեռ եք վերցրել ձեզ վրա։ Համալսարանը միշտ ձեր կողքին է, եւ մենք էլ ուզում ենք, որ դուք լինեք համալսարանի կողքին՝ ձեր ողջ կյանքի ընթացքում»։

Աղբյուր