Չինաստանի և ԵՄ առաջնորդները պետք է ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնեն․ Սի Ծինփին
Չինաստանի և Եվրոպական միության ղեկավարները պետք է հեռատեսություն դրսևորեն և ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնեն գլոբալ փոփոխությունների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Ավելի ու ավելի դինամիկ գլոբալ փոփոխությունների և անկայուն միջազգային իրավիճակի պայմաններում Չինաստանի և ԵՄ-ի ղեկավարները պետք է կրկին հեռատեսություն և պատասխանատվություն ցուցաբերեն՝ ընդունելով ճիշտ ռազմավարական որոշումներ», — հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Սի Ծինփինն այս հայտարարությունն արել է Պեկինի Ժողովրդական ժողովների տանը (խորհրդարան) Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ընդունելիս։
Ինչպես հստակեցրել է Չինաստանի նախագահը՝ 2025 թվականին լրանում է չին-եվրոպական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակը, ինչպես նաև նշվում է ՄԱԿ-ի 80-ամյակը։ «Չինաստանի և Եվրոպական միության հարաբերությունները կրկին գտնվում են կարևոր պատմական խաչմերուկում։ ՉԺՀ-ն և ԵՄ-ն փոխանակումների և համագործակցության առումով հասել են բեղմնավոր արդյունքների, որոնք օգուտ են բերել ինչպես երկու կողմերին, այնպես էլ ամբողջ աշխարհին», - հավելել է նա։
Սի Ծինփինը շեշտել է, որ Չինաստանը և Եվրոպական միությունը կառուցողական ուժեր են, որոնք հանդես են գալիս բազմակողմանի մոտեցման և բաց համագործակցության օգտին։ «Որքան բարդ ու լուրջ է միջազգային իրավիճակը, այնքան ավելի շատ Չինաստանը և Եվրոպան պետք է ամրապնդեն կապերը, խորացնեն փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը», - ընդգծել է նա։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)