Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Պաղեստինյան պետության ճանաչումը մինչ փաստական ձևավորումը «հակաարդյունավետ» քայլ է
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին շաբաթ օրը հայտարարել է, որ Պաղեստին պետության ստեղծումից առաջ դրա ճանաչումը կարող է հակաարդյունավետ լինել։
«Ես շատ եմ աջակցում Պաղեստին պետությանը, բայց կողմ չեմ դրա ճանաչմանը մինչև դրա ստեղծումը», - ասել է Մելոնին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։ - Եթե գոյություն չունեցող բանը ամրագրվում է թղթի վրա, ապա կարող է թվալ, թե խնդիրը լուծված է, թեև իրականում այդպես չէ»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերին Պաղեստին պետությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշումը դատապարտվեց Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից (Գազայի պատերազմի ֆոնին)։
Ուրբաթ օրը Իտալիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Պաղեստին պետության ճանաչումը պետք է տեղի ունենա Իսրայելի կողմից նոր պաղեստինյան կազմավորման ճանաչման հետ միաժամանակ։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն, իր հերթին, ուրբաթ օրը հայտարարել է, որ Բեռլինը կարճաժամկետ հեռանկարում չի նախատեսում ճանաչել Պաղեստին պետությունը և նշել է, որ այժմ իր գերակայությունը «երկու պետությունների ստեղծման խնդրի լուծման ճանապարհին «վաղուց հասունացած առաջընթացի» հասնելն է»։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)