Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան
Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։

Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հատկապես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ ֆրանսերենի ուսուցիչների «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստման դասընթացների է մասնակցել շուրջ 240 ուսուցիչ։ Կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ մասնավորապես անդրադառնալով Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվում են հայկական իմպրեսիոնիզմը ներկայացնող բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Քննարկվել են նաև 2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համատեղ անցկացվելիք ցուցադրության կազմակերպչական հարցերը։ Նախատեսվում է Լուվրի հավաքածուից Հայաստան տեղափոխել ավելի քան մեկ տասնյակ նշանակալի ցուցանմուշ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

«Այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ միայն որպես մշակութային կարևոր իրադարձություն, այլև որպես մեր թանգարանների կարողությունների զարգացման և մասնագիտական հզորացման գործուն միջոց», – նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ՀՀ թանգարանները վերջին տարիներին միջազգային ցուցադրությունների կազմակերպման արդյունավետ աշխատանքներ են  իրականացրել։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության և Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնություններին շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար։ Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ ձևավորված է դինամիկ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն, որը կառուցված է փոխադարձ վստահության ու համատեղ արժեքների վրա։ Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակաբար ներդնելու ջանքեր համագործակցության խորացման, նոր նախաձեռնությունների իրականացման և երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությանը, ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի՝ որպես օտար լեզու դասավանդման զարգացմանը: