Պայթյունավտանգ իրավիճակ՝ Լոռու մարզում․ Վանաձորում հերթական բախումը տեղի ունեցավ ջրի համար
Հուլիսի 28-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Վանաձորի նախկին քիմգործարանի հանրակացարանում ապրող 25 ընտանիքներ խոչընդոտեցին «Վեոլիա»-ի ջրամատակարարման դադարեցման փորձը՝ փակելով ջրհորը և կանխելով ընկերության մուտքը փականներին։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին․
«Տարիներ շարունակ վճարել ենք ջրի համար՝ ըստ իրենց տեղադրած ջրաչափերի, սակայն «Վեոլիա»-ն դրանք չի ճանաչում՝ շենքի սեփականության վիճահարույց կարգավիճակի պատճառով։
Հանրակացարանը դեռ պատկանում է սնանկացած «Քիմբրոմ» ընկերությանը։Ընկերությունը մեկ տարի առաջ տեղադրել է ընդհանուր ջրաչափ, որից հետո ծախսերը կտրուկ աճել են։ Մենք կասկածում ենք, թե ջուրը սպառվում է նաև ուրիշների կողմից։
Ընկերությունը նշում է՝ նախկինում եղել են կորուստներ և ջրագողություն։ «Վեոլիա»-ի մասնագետները հայտնաբերել են, որ որոշ բնակիչների ջրաչափերն անճշգրիտ են, իսկ ծորակներից հնարավոր է ջուր բաց թողնել՝ առանց հաշվիչի արձագանքի»։
Վերջում բնակիչները ասացին, որ իրենք պատրաստ են վճարել միայն իրենց փաստացի սպառած ջրի դիմաց, իսկ «Վեոլիա»-ն հայտարարեց, որ պատրաստվում են դիմել ոստիկանություն՝ կողպեքը հեռացնելու նպատակով։




















ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...