Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Մխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն

Եկեղեցու թիրախավորման փաստը ողջամիտ մարդկանց տարակուսանքն է առաջացնում, կգնանք մոլորվածին որոնելու

Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանի խոսքը.

Մեր ժողովրդի պատմական ուղին եղել է քարքարոտ, հաճախ նաև՝ արյունոտ. կայսրությունների ճնշումներ, Ցեղասպանության սարսափներ ու պատերազմներ՝ աղետալի հետևանքներով… Փորձություններ, որոնց միջով անցնելիս հայի ակնկալող հայացքը մշտապես հառած է մնացել Լուսավորչի դարավոր կանթեղին՝ Սուրբ Եկեղեցուն։

Եկեղեցի, որն արդեն 1700-ից ավելի տարիներ հավատքի, հույսի ու սիրո ավիշ է ներարկում մեր ազգային միասնականության զգայարաններին։ Այսօր մեր երկիրը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի և միայն ներազգային համերաշխության պայմաններում է հնարավոր դիմագրավել այդ ամենին։

Երբ ներքին համերաշխությունը օրհասական հրամայական է, մեծ «ճոխություն» ենք մեզ թույլ տալիս, երբ ատելության թիրախ ենք դարձնում սիրո Վարդապետի՝ Քրիստոսի եկեղեցին, որը ջատագովն ու պաշտպանն է միասնականության ու սիրո։

Եկեղեցու թիրախավորման փաստը ողջամիտ մարդկանց տարակուսանքն է առաջացնում՝ ինչո՞ւ են դա անում, ի՞նչ հեռահար նպատակով։ Հայ մարդը, որտեղ էլ նա ապրելիս լինի, կնքվում է Սուրբ Էջմիածնում եփված մյուռոնով, և եկեղեցի մտնելով՝ նույն «Հայր մերն» է ասում, ծնկում է նույն Սուրբ Խորանի առջև, լսում է նույն շարականը, աչքերն ուղղում է նույն ծաղկյալ խաչին։

Սա հոգևոր ինքնության կենդանի վկայություն է, որը չի կարող պատկանել որևէ վարչակարգի, կուսակցության կամ հոսանքի։ Այն պատկանում է մեզ՝ բոլորիս։ Եկեղեցին վեր է ժամանակից, անձերից ու մարդկային հաշվենկատությունից։ Եկեղեցին իր դռները բաց է պահում յուրաքանչյուրի առաջ և պատրաստ է քաջ հովվի պես գնալ մոլորվածին որոնելու և գտնելու, գթասիրտ հոր պես՝ վերադարձող որդուն հեռվից գրկաբաց դիմավորելու։

1700-ամյա այս սուրբ կառույցի առաքելությունն ու զորությունը թերևս վախ են ներշնչել զանազան ուժերի, որոնք տարբեր ժամանակներում թիրախավորել են Եկեղեցին։ Եվ այսօր, երբ մեր ազգային կյանքում խորացել է անորոշությունն ու պառակտման վտանգը, մենք իրավունք չունենք միմյանց խեթ աչքով նայելու, իրարից խորթանալու, քանզի «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ» (Մատթեոս 12։25)։ Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում լինել մեկ մարմնի՝ Եկեղեցու անդամներ, նույն Ավազանից ծնված հայորդիներ։

Պիտի գիտակցենք, որ երբ «մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12։26)։ Եվ մենք այսօր, որպես այդ Մարմնի կենդանի անդամներ, կոչված ենք ամուր կառչելու մեր հոգևոր արմատից՝ Սուրբ Եկեղեցուց՝ հեռացնելու մեր կյանքից ատելության խոսքը, բամբասանքը, զազրախոսությունը՝ փոխարենը շատացնելով սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ, քանի որ մեր «Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14։33)։