«Ծնվել եմ Արցախում» ծրագրի երաժիշտները հանդես եկան «Երևան» երիտասարդական նվագախմբի կազմում
Ոգեշնչման և տոկունության իրական դրսևորում դարձավ հուլիսի 29-ին կայացած «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը՝ Հայաստանի ազգային երաժշտության սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի երեք երիտասարդ երաժիշտներ, որոնք տեղահանվել են Արցախից 2023 թվականին, ելույթ ունեցան նվագախմբի կազմում՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգի մենակատարն էր աշխարհահռչակ շեփորահար Սերգեյ Նակարյակովը։
Երիտասարդ երաժիշտները՝ Արսեն Սաֆարյանը (շեփոր), Վահագն Աբաղյանը (շեփոր) և Գևորգ Պետրոսյանը (կլարնետ) «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շրջանակում շարունակում են իրենց մասնագիտական ուսուցումն ու հմտանում՝ պատրաստվելով աշխարհի տարբեր բեմերից ելույթ ունենալու։
Բազմաթիվ փորձերի, դասընթացների և կրթական ինտենսիվ աշխատանքի արդյունքում՝ երեք երաժիշտները այժմ պատրաստվում են իրենց հաջորդ կարևոր ելույթին՝ օգոստոսի 2-ին՝ Բեռլինի «Կոնցերտհաուս» դահլիճում, Եվրոպայի հեղինակավոր երիտասարդական փառատոններից մեկի՝ Young Euro Classic-ի շրջանակում։
«Այս համերգը և Բեռլինում նվագելու հնարավորությունը ցույց են տալիս, որ կարևոր է նույնիսկ ամենադժվար պայմաններում շարունակել ստեղծել, հավատալ և կիսվել մեր երաժշտությամբ», – ասում է կլարետահար Գևորգ Պետրոսյանը։
Իսկ շեփորահար Արսեն Սաֆարյանը նշել է. «Համերգի փորձերը և ելույթները մեզ վերադարձնում են վստահությունը՝ թե՛ մեր, թե՛ մեր ընտրած երաժշտական ուղու նկատմամբ»։
Երաժշտական այս նշանակալի իրադարձությունը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք