Զվարթնոց օդակայանում բացվել է YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքը
Օրերս «Զվարթնոց» օդակայանի VIP գոտում, միաժամանակ Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքի բացումը, որի ընթացքում ներկայացվել են տեխնոլոգիական այդ երկու բացառիկ նախագծերի հնարավորությունները։
YoEstate-ը՝ NFT-ների նոր տեսակի առցանց շուկա է, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել անշարժ գույքի, արվեստի գործերի, երգերի և այլ ոլորտների NFT-ներ։ Հարթակը ոչ միայն նորարարական է, այլև՝ պարզ, անվտանգ և եզակի իր տեսակի մեջ։
YoEstate-ում ինչպես անշարժ գույքի, այնպես էլ մյուս ոլորտների NFT-ները հնարավոր է ձեռք բերել միայն FTN-ով։ Ի դեպ, ձեռք բերված գույքն FTN-ային եկամուտ է ապահովում անշարժ գույքի NFT-ների դեպքում։
YoEstate-ում նախընտրելի անշարժ գույքի NFT-ն հավանելու դեպքում հնարավոր է վիրտուալ զբոսանք իրականացնել դրա 3D տարածքում օգտատիրոջ ավատարի միջոցով: Եռաչափ անշարժ գույքը ներկայացված է YoDoor մետատիրույթում։
Հավելենք, որ ինչպես անշարժ գույքի, այնպես էլ մյուս ոլորտների NFT-ները YoEstate-ում ունեն որոշակի FTN-ային արժեք, հետևաբար եկամուտը նույնպես ձևավորվում է FTN-ներով։
YoEstate-ում անշարժ գույքի NFT-ներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցվել հարթակներում և հետևել յուրաքանչյուր NFT-ի համար սահմանված պարզ քայլերի հաջորդականությանը։




















Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»...
Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությո...
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին
«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով
Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ
Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան
Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր Իսրայելյան