Վերելակը փոխել էին անցյալ տարի, շենքի գրասենյակներից էլ լավ գումար էին հավաքել, հիմա վերելակի հատակը ճաքել է, առաստաղը՝ ծռվել․ Կարեն Հարությունյան
Վերելակը փոխել էին անցյալ տարի, շենքի գրասենյակներից էլ լավ գումար էին հավաքել, հիմա վերելակի հատակը ճաքել է, առաստաղը՝ ծռվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է CivilNet-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։
«Մեր գրասենյակը Նորդ բիզնես կենտրոնում է՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։
Երեքշաբթի ամերիկացի հյուրեր ունեինք՝ լրագրության դասախոսներ Օհայոյի համալսարանից։ Նրանց գնալուց մի քիչ հետո իմացա, որ վերելակն ընկել է։ 9-րդ հարկից խափանումով իջել է մինչև 5-րդ հարկ, հետո ազատ անկմամբ գմփացել մինչև 1-ին հարկ։
Վերելակի հատակը ճաքել է, առաստաղը՝ ծռվել։
Բարեբախտաբար, մարդիկ միայն վնասվածքներով են պրծել։
Այդ վերելակը փոխել էին անցյալ տարի, շենքի գրասենյակներից էլ լավ գումար էին հավաքել։
Աբսուրդը սրանով չի վերջանում։ Գալիս են վերելակը սպասարկողները, ասում, թե ոչ մի լուրջ բան չկա լիֆտին, պարզապես մեջը շատ մարդ է եղել։ Միացնում են, ու նա հիմա նորից աշխատում է։
Ի դեպ, այս շենքում դիվանագիտական երեք ներկայացուցչություն կա՝ Բրազիլիա, Կիպրոս և Հորդանան, բազմաթիվ այլ ֆիրմաների գրասենյակներ։
Եթե մի օր նորից նման դեպք տեղի ունենա ու ավելի վատ հետևանքներով, հիշեք այս գրառումը»,-գրել է Կարեն Հարությունյանը՝ նշելով Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջերը։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)