Ամերիկաբնակ հայուհին Voice of the world-ում «Դասական երգ» կատեգորիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը
ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ հայուհի Լուսիա Պապիկյանը մասնացել է Voice of the world միջազգային վոկալ մրցույթին և «Դասական երգ» կատեգորիայում զբաղեցրել առաջին հորիզոնականը:
Լուսիան 20 տարեկան է, ծնվել ու ապրում է ԱՄՆ Վալթհեմ քաղաքում, սովորում է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական դպրոցում՝ Դարել Բաբիջի ղեկավարությամբ: Ստանում է վոկալ խորհրդատվություն հայ բարիտոն Վաղարշակ Օհանյանից:
ShowBiz.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ Էմիլիան հայտնեց, որ երգչուհին մանուկ հասակում է եղել իր հայրենիքում, բայց միշտ ցանկություն է ունեցել գալ ու մասնակցել նման նախագծի. «Եվ Լուսիային բախտ վիճակվեց մասնակցել նախագծին: Նրա մենթորը՝ Վաղարշակ Օհանյանը, հայտնեց «Աշխարհի ձայն» մրցույթի մասին, որին մենք համաձայնեցինք մասնակցել և եկանք Հայաստան»:
Հուլիսի 25-ից 29-ին անցկացված Voice of the world փառատոնում երիտասարդ երգչուհին արժանացել է Դասական երգի առաջին մրցանակին և Դասական կատեգորիայի Գրան պրի մրցանակին:
Մրցույթին այս տարի մասնակցում էր շուրջ 70 հոգի՝ 22 երկրից՝ ներկայանալով վեց ժանրում: Voice of the world-ում առանձնացված է տարբեր տարիքային խմբեր՝ 5-12, 12-17 տարեկան և 18-ից մեծ: Լուսիան մրցում էր 18-ից բարձր տարիքային խմբում: Հաղթողներին որոշել է 9 հոգուց բաղկացած ժյուրին՝ տարբեր երկրներից՝ Բելառուս, Բուլղարիա, Մալթա, ԱՄՆ, Ֆրանսիա, Հայաստան:
«Մեր սպասումները մեծ էին ու արդարացան: Սա առաջին դեպքը չէ, որ Լուսիան արժանանում է նման մրցանակի, նա ԱՄՆ տարբեր նահանգներում ևս մասնակցել է մրցույթների և արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին»,- պատմեց երգչուհու մայրը՝ հավելելով, որ չափազանց ուրախ են, որ Լուսիան իր հայրենիքում կարողացավ ներկայացնել իր տաղանդն ու արժանվույն գնահատվել:
Հավելենք նաև, որ երգչուհին երկու մենահամերգով հանդես է եկել Կառնեգի Հոլի Վեյլ սրահում: 2023թ․ Սան Ֆրանցիսկոյում կայացած Classical Singer մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի՝ «Վոկալ արվեստ» անվանակարգում: Ելույթ է ունեցել Ազնավուրին նվիրված միջոցառմանը՝ «The Philadelphia Club»-ում՝ Հայկական ժառանգության քայլերթի շրջանակում: 2025թ․ ապրիլին մասնակցել է Ջուլիարդի «Կարմելիտ քույրերի երկխոսություն»-ի բեմադրությանը:
Լուսիա Պապիկյանը ամերիկյան Protégé միջազգային ձայնային մրցույթի և American Fine Arts փառատոնի առաջին մրցանակակիր և ժյուրիի հատուկ մրցանակակիր է:































Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք