Թուրքիան դատապարտել է իսրայելցի ծայրահեղական նախարարի «ներխուժումը» Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ
Անկարան կիրակի օրը քննադատել է Իսրայելի կառավարության նախարարին՝ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա համալիրի տարածքում հրեական աղոթք անցկացնելու համար, հայտնում է AFP-ն։
Հակասական քայլը կատարել է Իսրայելի ազգային անվտանգության ծայրահեղ աջ նախարար Իտամար Բեն-Գվիրը, որը կիրակի օրը հրապարակայնորեն հրեական աղոթք է անցկացրել մզկիթի տարածքում, որը իսլամի երրորդ սրբավայրն է և գտնվում է Տաճարի լեռան վրա՝ հուդայականության ամենասուրբ վայրում։
«Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելցի որոշ նախարարների կողմից իսրայելական ոստիկանության պաշտպանության ներքո և իսրայելցի վերաբնակիչների խմբերի ուղեկցությամբ Ալ-Աքսա մզկիթի վրա կատարված ներխուժումը», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ալ-Աքսա մզկիթի անվտանգությունը և Երուսաղեմի սրբազան ինքնության պահպանումը ոչ միայն տարածաշրջանային գերակայություններ են, այլև գլխավոր պատասխանատվություն՝ մարդկության հավաքական գիտակցության անունից»։
Համալիրի տարածքում հրեական կրոնական ծեսերն արգելված են Իսրայելի և այս օբյեկտը կառավարող Հորդանանի միջև վաղուց կնքված համաձայնագրով։
Վերջին տարիներին այս համաձայնագիրը, որը հայտնի է որպես «ստատուս քվո», բազմիցս խախտվել է հրեա այցելուների, այդ թվում՝ Իսրայելի խորհրդարանի անդամների կողմից։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)