«Հանրայինի» ռեպորտաժը ձևավորել է հանրային թյուր կարծիք և անհիմն շահարկումների առիթ է դարձել. «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ իրավաբանական խմբի հայտարարությունը
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. օգոստոսի 1-ի հայտարարության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության (Հ1) ռեպորտաժին, քանի որ այն ձևավորել է հանրային թյուր կարծիք և շարունակում է անհիմն շահարկումների առիթ դառնալ, ինչն էլ վնասում է Ընկերության համբավին և անհարկի արծարծում է սեփականատիրոջ՝ ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի անունը:
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և զուրկ է իրավական ու փաստական հիմքերից։ Մասնավորապես՝ Հ1-ը ներկայացրել է միայն դատախազության տեսակետը: Լրատվականը կապ չի հաստատել «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խմբի կամ մամուլի ծառայության հետ: Նույնիսկ չի անդրադարձել «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության տարածած հողորդագրությանը՝ Հակակոռուպցիոն դատարանի վճռի վերաբերյալ:
Դատախազության հայտարարությունը արվել է՝ հենվելով 2025թ. հուլիսի 25-ի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի այն վճռի վրա, որը դեռևս օրինական ուժ չի ստացել։ Այսպիսով, խախտվել է «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Հանրային հեռուստաընկերությունը ձևավորել է որոշակի հանրային կարծիք՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը։ ՀՀ գլխավոր դատախազության պնդումը, իբր Ընկերությունը չի հիմնավորել, թե ինչու 2859.0 քմ հողամասը չի կառուցապատվել և չի ներկայացրել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր (ճարտարապետահատակագծային առաջադրանքներ կամ շինարարության թույլտվություններ), չի համապատասխանում իրականությանը։
Դատական պրոցեսի ընթացքում Ընկերությունը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ ապացույցները, որոնք փաստում են, որ․
- 2859.0 քմ հողամասը փաստացի օգտագործվել է կառուցապատման իրավունքով և շարունակում է օգտագործվել:
- Հողամասը հանդիսացել է 10.000 քմ ընդհանուր հողատարածքի բաղկացուցիչ մաս, որի շուրջ 70 %-ն արդեն կառուցապատվել է։
Ընկերության իրականացրած գործողությունները՝
- Քանդման աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի 20.06.2013թ․ տրված քանդման թույլտվության հիման վրա, փոսորակի ձևավորում և տարածքի նախապատրաստում շինարարության համար:
- Երեք ճարտարապետահատակագծային առաջադրանքների ստացում՝ 2014թ․-ից մինչև 2018թվականը:
- Հյուրանոցային համալիրի նախագծերի պատվիրում և ստացում՝ միջազգային հեղինակավոր նախագծային ընկերություններից:
- Ներդրումային ծրագիրը իրականացվել է ակտիվ քայլերով, սակայն շինարարության շարունակումը խոչընդոտվել է բացառապես վարչական և դատական վեճերով, որոնք սկսվել են 2012թ․-ից և դեռևս ավարտված չեն։
- Վեճերի ընթացքում Ընկերությունը բազմիցս դիմել է Երևանի քաղաքապետարան՝ նախագծման և շինարարության թույլտվություն ստանալու համար այդ տարածքում 18 հարկից մինչև 4 հարկ հյուրանոցային համալիրի կառուցման համար, սակայն ստացել է մերժումներ,այն դեպքում, երբ անմիջապես ընկերության հարևանությամբ և ընկերության հողամասով շրջափակված այլ տարածքի համար տրամադրվել է 7 հարկ հյուրանոցի կառուցման շինթույլտվություն: Ներկայումս մերժումները վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում։ Այսպիսով, կառուցապատման միակ խոչընդոտը եղել են վարչական և դատական գործընթացները, այլ՝ ոչ թե Ընկերության անգործությունը։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հանդիսանում է օտարերկրյա ներդրող, որը 2001թ․ սեպտեմբերից ի վեր Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է շուրջ 200.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, այդ թվում՝ «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի և հարակից տարածքների ծրագրերում։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախաձեռնված անհիմն պահանջներն ու գույքի բռնագրավման գործընթացները
- հակասում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես 8-րդ հոդվածին:
- հակասում են օտարերկրյա ներդրումների պաշտպանության վերաբերյալ միջազգային պայմանագրերին, որոնք արգելում են օտարերկրյա ներդրումների անօրինական բռնագրավումը կամ խոչընդոտումը
- վտանգում են Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն ակնկալում է, որ Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ կլինի հանրայինի իր կոչմանը և հանրությանը կներկայացնի նաև «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության տեսակետը, ինչպես նաև կընդունի, որ վերը նշված ռեպորտաժում խախտել է ընկերության արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես՝ չի նշել, որ առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման՝ չնայած այն բանին, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությունն իր հայտարարությունում նշել էր, որ այն բողոքարկվելու է վերադաս ատյաններում:




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն
Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտ...