Հայաստանն առանց ՌԴ-ի դատապարտված է, չեմ հավատում, որ Փաշինյանը դա չի հասկանում. Մարգարիտա Սիմոնյան
Հայաստանն առանց ՌԴ-ի դատապարտված է, ես չեմ հավատում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում. այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ անդրադառնալով ուրբաթ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպմանը:
«Եթե Փաշինյանը, այս ամենը գիտակցելով, այնուամենայնիվ, համաձայնի ամերիկյան ծրագրերին, ևս մեկ անգամ կապացուցվի, որ նա թքած ունի Հայաստանի, հայ ժողովրդի և դրանց հետ առնչվող ցանկացած բանի վրա... Հայաստանի քաղաքացիները, հատկապես Փաշինյանի օգտին քվեարկածները, պետք է գիտակցեն, որ առանց ՌԴչի լինի ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլև Հայաստան», - ասել է Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմը դադարեցրել է անձամբ ՌԴ նախագահը, այլ ոչ թե ԱՄՆ-ն:
«Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն էր ու ՆԱՏՕ-ի անդամ, մի՞թե ԱՄՆ-ն, որպես ՆԱՏՕ-ի առաջատար ուժ, չէր կարող Թուրքիային սաստել հօգուտ Հայաստանի... Ի վերջո կստացվի այնպես որ Հայաստան պետության գոյության մասին մենք կիմանանք միայն պատմության գրքերից, ինչպես, օրինակ, Ուրարտուի, Մեծ Հայքի և Տիգրան Մեծի մասին ենք կարդում», - ասել է Սիմոնյանը




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)