Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYT
Հասարակություն

Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր

Team Telecom Armenia-ն հայտարարում է բջջային ցանցի օպտիմալացման և արդիականացման նոր լայնածավալ նախագծի մեկնարկի մասին։ Նպատակ ունենալով էապես բարձրացնել կապի որակը և թվային միջավայրի անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ընկերությունը 2025թ․ նոյեմբերի 15-ից կդադարեցնի 2G ցանցի շահագործումը։

Երկրորդ սերնդի բջջային ցանցը, որը Հայաստանում գործարկվել է 30 տարի առաջ՝ դեռևս 1995 թվականին, այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, և այն թվային առավել անվտանգ և արդյունավետ ծածկույթ ապահովող տեխնոլոգիաներով փոխարինելու ժամանակն է:

2G-ի անջատման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ծրագրային ռեսուրսները թույլ կտան շատ կարճ ժամանակում էապես ընդլայնելու 4G և 5G ծածկույթներն ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ հեռավոր բնակավայրերում։ Ընկերության՝ 1000-ից ավելի բազային կայանները կաշխատեն բացառապես արդի տեխնոլոգիաներով՝ բաժանորդներին տրամադրելով բջջային կապի և ինտերնետի ավելի հուսալի ու արագ հասանելիություն։ 

«Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների՝ ճիշտ ժամանակին ներդրման ու օպտիմալացման անհրաժեշտությունը՝ մենք առաջինն ենք պատրաստ կրելու այս պատասխանատվությունը՝ նորարարական լուծումներն էլ ավելի հասանելի դարձնելով մեր բաժանորդներին։ Այս քայլը հնարավորություն կտա արդիականացնելու բջջային ծածկույթը, բարձրացնելու ցանցի արդյունավետությունը և էականորեն բարելավելու ծառայությունների որակը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2G ցանցի պայմաններում բաժանորդներին գրեթե հասանելի չէին շարժական ինտերնետի ծառայությունները, ինչը սահմանափակում էր ժամանակակից հաղորդակցման գործիքներից օգտվելու հնարավորությունը։ Նոր սերնդի ցանցերը ոչ միայն թույլ են տալիս միաժամանակ օգտվելու ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից, այլև զգալիորեն ավելի էներգախնայող են և թույլ են տալիս նվազեցնելու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ 

Այս օպտիմալացումն իրականացվում է Team Telecom Armenia-ի կողմից նախկինում հայտարարված շարժական ցանցի արդիականացման ռազմավարության շրջանակում, որի նպատակն է ապահովել առաջադեմ, հասանելի և կայուն կապ Հայաստանի ամբողջ տարածքում։

Ծառայությունների անխափան հասանելությունն ապահովելու նպատակով ընկերությունը այն բաժանորդներին, որոնք վերջին երեք ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն կընձեռի ստանալու նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։