Չարենցի փողոցի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, կողքին էլ՝ ինքնաձիգ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական և Մարաշի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամանել են Երևանի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Դանիելյանի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Մարաշի բաժնի պետի Մառլեն Հակոբյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և տարածքի սպարկումը ոչ թե Կենտրոնականի, այլ Մարաշի բաժնի հսկողության տակ է: Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է քաղաքացու մահը:
Դեպքի մասին ոստիկանության Մարաշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը: Տեղում պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն էր:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում: Հնարավոր է, որ կա՛մ կրակելով սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ դիակի մոտ հայտնաբերված ինքնաձիգն անզգուշաբար փորձարկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»