Միքայել Սրբազանի կալանքի երկարացումը վախեցման գործիք է. հայտարարություն
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ և անզիջում դատապարտում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշումը, որով մերժվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը և կալանքը երկարացվեց ևս տասը օրով։
«Սա արդարադատություն անվան տակ օրինականացվող կամայականություն է, երբ մարդու ազատությունը պահվում է ոչ թե փաստերով, այլ քաղաքական պատվերով, իսկ դատական նիստերը վերածվում են կանխատեսելի ներկայացման։
Հովվական խոսքը չի կարող հանցանք համարվել, այլապես մենք հայտնվում ենք այն իրականության մեջ, որտեղ քննադատելու իրավունքը ոչնչացվում է, իսկ կալանքը դառնում է սանձելու գործիք։ Երբ դատարանը վերածվում է քաղաքական կամքի սպասարկուի, այն կորցնում է իր ամենակարևոր կապիտալը՝ վստահությունը ժողովրդի աչքում։
Մենք հայտարարում ենք՝ այս որոշումը ոչ թե արդարադատության, այլ վախեցման քայլ է, և այն դատական համակարգի վրա դնում է այն բիծը, որը երկար տարիներ չի ջնջվելու»,– ասվում է հայտարարության մեջ։




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին