Ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում
«Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։
Բայց ես վստահ գիտեմ․ որտեղ դու լինես, միշտ լույս կա, որովհետև քո ոգին ու արժեքները ավելի ուժեղ են, քան ցանկացած պատ կամ դատարան։
Ես հավատում եմ․ ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում՝ քո կամքի ուժից, մարդկանց հանդեպ սիրուց, ճշմարտության և Աստծո հանդեպ հավատից։
Ինձ համար դու պարզապես ամուսին չես։ Դու իմ տոկունության, քաջության և արժանապատվության օրինակն ես, իմ ուսուցիչն ու իմաստության չափանիշը։ Մեր երեխաների համար դու այն հայրն ես, որի օրինակով նրանք ձևավորում են իրենց կյանքը։ Ընկերների և հարազատների համար՝ այն մարդը, ով գիտի պահպանել հավատարմությունն ու պատիվը։
Երգն ու տեսահոլովակը իմ նվերն են քո ծննդյան օրվա համար»,-ինստագրամյան պաշտոնական էջում նման գրառում է կատարել գործարար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք