Ռուսները գրեթե անմիջապես զիջումների գնացին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ․ Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնակ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի եթերում նոր մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպման մասին՝ նշելով, որ ռուս պաշտոնյաները «գրեթե անմիջապես» զիջումների են գնացել։
«Ռուսները գրեթե անմիջապես զիջումների գնացին Ալյասկայում կայացած առաջին հանդիպմանը»,- մեջբերում է CNN-ը։ «Այդ զիջումները մասամբ օգնեցին մեզ հասկանալ, թե արդյոք նրանք պատրա՞ստ են ավելի զիջող լինել»։
Ըստ Ուիթքոֆի՝ Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ Թրամփն ու նրա թիմը կենտրոնացել են երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, այլ ոչ թե Ուկրաինայում ժամանակավոր զինադադարի վրա։
«Մենք բավականին շատ ժամանակ ենք անցկացրել այնտեղ, քանի որ իսկապես առաջընթաց ենք գրանցել այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղ համաձայնության», — հավելել Է Ուիթկոֆը: «Ալյասկայում կայացած այս հանդիպման ժամանակ Նախագահ [Թրամփը] սկսել է հասկանալ, որ մենք շատ նախադրյալներ ունենք խաղաղության համաձայնագրի համար, ուստի ինչու չձգտել լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքմանը:»




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք