Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը
Սեպտեմբերին հաշված օրեր են մնացել․ բոլոր մեծ ու փոքր գնումներից, երեխային նախապատրաստելուց ու տառերը կրկնելուց զատ, երբ մի պահ կհանդարտվեք նախադպրոցական թոհուբոհից, կհիշեք, որ երեխաները պետք է նաև լավ սնվեն դպրոցում։
Իհարկե, լավագույն տարբերակը սեփական ձեռքերով պատրաստած առողջ սնունդը երեխայի հետ դպրոց ուղարկելն է։ Որոշ դեպքերում էլ հենց դպրոցում են ընդմիջում անում, բայց հատկապես մի փոքր բարձր դասարաններում երեխաներն արդեն «գրպանի գումար» են ուզում՝ խանութից կամ ճաշարանից ինչ-որ բան գնելու համար։
Ինչպե՞ս չանհանգստանալ, որ երեխան գուցե կկորցնի գումարը։ Հատկապես անկանխիկ վճարումների մեր օրերում ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել հատուկ երեխաների՝ 8-16 տարեկանների համար նախատեսված ֆինանսական հավելվածի մասին։
Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն ունեն անկանխիկ գումար ունենալ իրենց հաշվին, անհպում վճարումներ կատարել Իդրամ QR-ով, խնայել, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն սովորել։
Հավելվածի գլխավոր առավելությունն այն է, որ ծնողները վերահսկում են երեխաների ֆինանսական գործողությունները, գումար նրան կարող են փոխանցել միայն ծնողները կամ ընտանիքի անդամները։ Իսկ ծնողն ունի երեխայի բոլոր ծախսերին և վճարումներին հետևելու հնարավորություն։
Idram Junior-ը ոչ միայն հարմարավետ է, այլև երեխայի առաջին քայլն է դեպի ֆինանսական աշխարհ, ինչը նա կարող է սկսել ավելի գրագետ, ճիշտ ու ապահով։
Բոլոր գործերն ավարտելուց հետո մի քանի րոպե տրամադրեք՝ հավելվածը երեխայի հեռախոսում ներբեռնելու և նույնականացումն անցնելու համար, որ ամենուր երեխան ունենա վճարելու ապահով հնարավորություն։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)