Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետ
Հասարակություն

Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը

Տասնյակ պատանիներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում էին՝ ամառը տեխնոլոգիական փորձառությամբ անցկացնելու: Ամփոփվեց Թումո ճամբար 2025-ը, որի աջակիցների թվում արդեն երկրորդ անգամ Team Telecom Armenia-ն էր:

Թումո ճամբար 2025-ը համախմբել էր պատանիների ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Իսպանիայից: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ճամբարին մասնակցում էին Արցախից տեղահանված բազմաթիվ պատանիներ ու Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Շուրջ մեկամսյա կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել տարաբնույթ գիտելիքներ, հնարավորություն ստացել զարգացնելու իրենց թվային հմտություններն ու ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի ճամբարը նաև մշակութային կամուրջ է ստեղծել՝ թույլ տալով պատանիներին շփվելու իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։

«Ուրախ ենք, որ Թումոյի հետ մեր ռազմավարական համագործակցությունը շարունակում է նշանակալի արդյունքներ գրանցել, և պարբերաբար նոր համատեղ նախագծեր ենք իրականացնում: Թումոյի հետ գործակցությունը մեզ համար հատկանշական է, որովհետև հնարավորություն ենք ստանում պատանիներին, երիտասարդներին ավելի մոտեցնելու նորագույն տեխնոլոգիաներին ու տելեկոմ ոլորտին: Կարևոր է նաև, որ այս ճամբարը ոչ միայն կրթական, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ երեխաների համախմբման հարթակ է դառնում»,-ասում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Ճամբարականները սովորել են Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ 

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերությունը Team Telecom Armenia-ի հետ: Որպես Թումոյի ռազմավարական գործընկեր՝ նրանք արդեն երկրորդ տարին աջակցում են մեր ամառային ճամբարի ծրագրին՝ ապահովելով ճամբարականների անվտանգ և որակյալ ուղևորափոխադրումը: Այս համագործակցությունը ուղղակիորեն օգնում է մեզ հասնել ավելի շատ պատանիների սահմանամերձ համայնքներից և Արցախից տեղահանված ընտանիքներից՝ տրամադրելով նրանց նորարարական կրթությամբ և նոր հնարավորություններով լի ամառային թումոյական փորձառությունը։ Հույս ունենք, որ այս գործընկերությունը շարունակական կլինի և կընդլայնվի», - նշում է Թումոյի ամառային ճամբարի ղեկավար Լաուրա Բարխուդարյանը։ 

Ճամբարը հագեցած է եղել ակտիվ մշակութային և ժամանցային ծրագրով՝ պատանիներն այցելել են պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցել տարատեսակ սպորտային խաղերի: Կրթական ծրագրի AI շաբաթվա ընթացքում Թումո ճամբար 2025-ի մասնակիցները հյուընկալվել են նաև Team Telecom Armenia-ի Կապի թանգարանում և դատա-կենտրոնում՝ ծանոթանալով տելեկոմ ոլորտի հայաստանյան պատմությանն ու առաջընթացին, ինչպես նաև ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: