Վարդան Հարությունյանի կալանավորման դեմ բողոքի որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի սեպտեմբերի 1-ին
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով․
«2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է նախկինում երբևէ չարատավորված Վարդան Հարությունյանը: Կարճ ժամկետում Վարդան Հարությունյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ներկայացվել է հատուկ վերանայման բողոք՝ հստակ հիմքերով և հիմնավորումներով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի կալանքի որոշման դեմ։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ամիրյանին։
Սույն քրեական վարույթն աննախադեպ է այնքանով, որ իրավապահ մարմինները փաստացի փորձում են «վերակենդանացնեն» գործ՝ արդեն իսկ կարճված վարույթի նյութերի հիման վրա, առանց անձի առնչության որևէ տվյալի։ Պաշտպանների բողոքում հիմնավորված կերպով արձանագրված է, որ Վարդան Հարությունյանի նկատմամբ կալանքի կիրառումը զուրկ է օրինական և փաստական հիմքերից։ Մեղադրանքի հիմքում դրված բոլոր հանգամանքները նախկինում արդեն իսկ ստուգվել են և քննությունն ավարտվել է վարույթի կարճմամբ։
Դատարանի կողմից կայացված որոշումը որևէ փաստական հիմնավորում չի պարունակում, իսկ Վարդան Հարությունյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգի վերաբերյալ որևէ իրական տվյալ առկա չէ և չի կարող լինել։
Պետք է նկատել, որ այլընտրանքային խափանման միջոցների չկիրառման որևէ հիմք կամ հիմնավորում, կամ այս ընթացքում ջանասիրության տվյալ, թե ինչու հենց կալանքը պետք է կիրառվեր առհասարակ առկա չէ, որի վերաբերյալ լրացուցիչ դիրքորոշմամբ ներկայացվելու է Դատարանին:
Վերաքննիչ դատարանը բողոքը քննության է առնում գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի 01-ին: Փաստաբանական խումը ակնկալում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կվերացնի ակնհայտ խախտումները՝ վերականգնելով Վարդան Հարությունյանի անձնական ազատության իրավունքը»։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»