«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառեր են հատվել. պատճառվել է 43 միլիոն դրամի վնաս
ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։
Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
«Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։
Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000դր.։
Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք