ՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի մարզի զորամասեր
ՄԻՊ ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ օգոստոսի 19-22-ն այցեր են իրականացրել Սյունիքի մարզում տեղակայված զորամասեր, ՊՆ N զորամիավորում, զինվորական հոսպիտալ, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության բաժիններ՝ զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու, մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու նպատակով։
Այցերի ընթացքում դիտարկվել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր, այդ թվում՝ սոցիալական ապահովության, ԶՈՒ-ում կանանց իրավունքների, ատեստավորման գործընթացի, զորամասերի կենցաղային պայմանների, դեղորայքային համալրվածության, բուժսպասարկման, զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված` սահմանափակումների հոդվածների պահպանման, կարգապահության պատշաճ ապահովման, դպրոցների կողմից զինկոմիսարիատ, այնուհետև զորամասեր ուղարկվող բնութագրերի, վարժական հավաքների ներգրավվող քաղաքացիների իրավունքների, զինծառայողների բնակարանային ապահովման, ծառայողական բնակարանների վերանորոգման ու նոր բնակարանների կառուցման, զինծառայողների հիգիենայի, ներառյալ առավել հաճախակի լոգանգ ընդունելու, ազատ արձակումների, արձակուրդների, հոսպիտալի կադրային ու գործիքային համալրվածության և այլնի վերաբերյալ:
ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել զորամիավորման հրամանատարի, զորամասերի հրամանատարական կազմերի, զինվորական հոսպիտալի պետի, Սյունիքի մարզի զինվորական կոմիսարի, Ռազմական ոստիկանության բաժինների պետերի հետ: Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի և ոլորտի լավարկմանը միտված մի շարք հարցեր:
Պաշտպանի ներկայացուցիչները զորամասեր իրականացրած այցերի շրջանակում առանձնազրույցներ են ունեցել նաև պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացվող հարցերը՝ կապված բուժօգնության, արձակուրդի տրամադրման, կարգապահության բարձրացման, ընտանիքի անդամներին առնչվող տարաբնույթ հարցերի հետ և այլն: Զինծառայողների բարձրացրած մի շարք հարցերի տեղում տրվել են լուծումներ:
Ինչպես սպայակազմի, այնպես էլ պարտադիր ժամկետային զինծառայողների ներկայացրած մի շարք հարցեր հաշվառվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, դրանք կամփոփվեն և համապատասխան լուծումների առաջարկներով հնարավորին սեղմ ժամկետում կներկայացվեն գործընկեր պետական իրավասու մարմիններին:
Որպես զինված ուժերի նկատմամբ արտաքին վերահսկողություն իրականացնող անկախ սահմանադրական մարմին՝ Մարդու իրավունքների պաշտպանի առանձնահատուկ ուշադրության ներքո շարունակելու են գտնվել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների հետ կապված հարցերը, և այդ նպատակով տարբեր զինվորական հաստատություններ ու զորամասեր այցերը շարունակելու են կրել պարբերական բնույթ:
Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված փոխվստահելի ու արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացվող` մարդու իրավուքներին վերաբերելի բազմաթիվ հարցեր։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք