Ավելացել է մշակութային հաստատություներ այցելող դպրոցականների թիվը. այս ուսումնական տարին անվանել ենք «անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի». Անդրեասյան
Մենք նոր մոտեցում էինք որդեգրել՝ յուրաքանչյուր ուսումնական տարի անցկանցել որոշակի խորագրի ներքո. նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ամբողջ տարի իրականացրել ենք տարբեր քննարկումներ, փառատոններ, նախագծային աշխատանքներ, ներկայացումներ և այլ միջոցառումներ, որոնք ուղղված էին առաջին հերթին խրախուսելու երեխաների մշակությաին կրթությունը: Լուրջ ձեռքեբրումներ ենք գնացել:
Գիտեք՝ պետությունն իրականացնում է բաժանորդային ծրագիր, որը հնարավորույթուն է տալիս մեր դպրոցականներին այցելել թանագարաններ, թատրոններ և համերգասրահներ: Արդեն իսկ 2025-ի առաջին կիսամյակի ցուցանիշներով ավելի քան 210 հազար դպրոցականներ այցելել են թատորներ, համերգասրահներ, թանգարաններ»,- տեղեկացրեց նախարարը:
Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ Անդրեասյանը նշեց, որ 2024-ի նույն ցուցանիշը 170 հազար է եղել:
«Մենք էական աճ ենք գրանցել: Եթե անցած տարի ամբողջ տարին եղել է՝ 300 հազար այցելություն, այս տարվա համար կարող եմ ասել, որ էապես ավելացել է մշակութային հաստատություններ հաճախող դպրոցականների թիվը: Սա կարևոր ձեռքբերում է, որ գրանցել ենք»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ այս տավա խորագիրը նախատեսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը:
«Այս ուսումնական տարին մենք անվանել ենք անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի: Սա նշանակում է, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու այն բոլոր աշխատանքներին, որոնք խրախուսում են առաջին հերթին մեր սովորողների առողջ ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններց զերծ մնալը, բռնության կանխարգելումը և ըդնհանրապես ցանակացած բռնությունից զերծ միջավայրի հաստատումը մեր ուսումնական հաստատություններում: Տարվա ընթացքում բազմաթիվ անելիքներ ենք պլանավորել այս ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որտեղ նկարագրված կլինեն աշխատանքներն այս բոլոր կարևոր ուղղություններով: «Տարվա ընթացքում կկազմակերպենք մեր սովորողների հանդիպումները անվանի մարզիկների հետ, որոնք իրենց օրրինակով ցույց կտան՝ ինչ կարևոր է ֆիզիկական առողջ ակտիվությունը»,- ասաց նա:




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք