Team-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդը
Մեկը լավ է, երկուսը՝ ավելի. նոր ուսումնական տարվան ընդառաջ Team Telecom Armenia-ն հանդես է գալիս աննախադեպ ակցիայով՝ Back to school ակցիայի շրջանակում գնելով այս տարվա մոդելային շարքի Xiaomi Redmi Note 14 Pro սմարթֆոն՝ հաճախորդները կստանան ևս մեկ Xiaomi սմարթֆոն՝ Redmi A5:
Xiaomi Redmi Note 14 Pro-ն առանձնանում է հզոր տեսախցիկներով, շքեղ դիզայնով, մեծ էկրանով, ինչպես նաև ապահովում է մարտկոցի երկարատև աշխատանք։
Հեռախոսը հագեցած է 200 ՄՊ հիմնական տեսախցիկով, մարտկոցի տարողունակությունը 5110 մԱժ է, օպերատիվ հիշողությունը 8 ԳԲ է, ներքինը՝ 256 ԳԲ:
Այսքանով Team-ի նախադպրոցական առաջարկը չի սահմանափակվում. ակցիայի շրջանակում հաճախորդները կստանան նաև TeamTok և Be Free փաթեթների բաժանորդագրություն՝ 1 ամսով և 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսով:
Հեռախոսը և՛ կանխիկ, և՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 2250 դրամից։
Առաջարկը գործում է 13.08.2025 – 30.09.2025թ. ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք