ՀՀ-ն առաջին կիսամյակում ստացել է 17 մլն դոլարի մարդասիրական օգնություն. ամենաշատն ուղարկել են ԱՄՆ-ից
Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 17 մլն 98.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75 տոկոսով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Հունվար-հունիսին մարդասիրական օգնության տեսքով ամենաշատը Հայաստան է ուղարկվել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 9 մլն 534.4 հազար դոլարի, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 1 մլն 867.6 հազար դոլարի: Երրորդ ապրանքախումբը վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն են՝ 1 մլն 467.3 հազար դոլար ծավալով:
Հատկանշական է, որ Հայաստանն ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացել Միացյալ Նահանգներից:. ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունը 4 մլն 564.4 հազար դոլարի է, որը կազմում է ընդհանուրի 26.7 տոկոսը: Ընդ որում, 2024-ի առաջին կիսամյակի համեմատ ուղարկված ծավալն աճել է 11.1 տոկոսով:
Հայաստան ուղարկած մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում Չինաստանն է՝ 2 մլն 528.5 հազար դոլարի, կազմում է ընդհանուրի 14.8 տոկոսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.6 անգամ է:
Օգնություն ուղարկած ծավալի հաշվարկով երրորդ երկիրն Իտալիան է՝ 1 մլն 815.5 հազար դոլարի, որը կազմել է ընդհանուրի 10.6 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 25.5 տոկոսով:




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք