Վարորդական վկայականի գործնական քննությունը հնարավոր կլինի հանձնել ցանկացած մարզում
Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վարորդական վկայականների քննությունների կարգում կատարված փոփոխությունները։
Նախարարը նշեց, որ ներկայում գործող կանոնով անձը, որը տեսական քննությունն անցնում է, օրինակ, Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում, պարտավոր է գործնական քննությունը ևս հանձնել նույն տարածքային ստորաբաժանումում։
«Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել, թե որ օրն է հասանելի, և եթե պայմանականորեն տեսական քննությունը հանձնել են Երևանում, իսկ մոտակա օր հասանելի է Շիրակի մարզում, ապա կարող են գրանցվել և հանձնել գործնական քննությունը տվյալ մարզում»,-ասաց նա։ Սարգսյանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կնպաստի նաև քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածության բալանսավորմանը և հերթերի կրճատմանը։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)