Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպանում է 2026 թ․ NDAA-ի հայանպաստ փոփոխությունները
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․ «Ազգային պաշտպանական իրավասությունների ակտի» մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների աջակցությամբ։ Այս մասին հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Դրանք հետապնդում են.
Հայաստանի անվտանգության ուժեղացում,
Ադրբեջանի զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից,
Հայ գերիների ազատ արձակում,
Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձ,
Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն,
Ադրբեջանին տրամադրվող ամորիկյան ռազմական օգնության դադարեցում,
ԱՄՆ նախագահի՝ 907-րդ բանաձևի ամենամյա չեղարկման նախագահական իրավասության սահմանափակում,
Զենքի մատակարարման սահմանափակումներ Թուրքիային։
Մեկնաբանելով ներկայացված նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Ադրբեջանը կշարունակի հայ գերիների ապօրինի պահպանումը, Հայաստանի տարածքների օկուպացիան և Արցախի քրիստոնեական ժառանգության ավերումը այնքան ժամանակ, քանի դեռ նրան պատասխանատվության չեն ենթարկում։ Կոնգրեսը պետք է վճռական քայլ կատարի՝ դադարեցնելով ռազմական օգնությունը Ադրբեջանին և ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը»։
Մի շարք փոփոխություններ վերաբերում են նաև Թուրքիային՝ արգելափակելով F-35 և F-16 ռազմական ինքնաթիռների մատակարարումն ու արդիականացումը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների ինքնիշխանության խախտումները։
Սենատում, Ադամ Շիֆի ներկայացրած փոփոխությունը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի կողմից հայ գերիների կեղծ դատավարությունները, ապահովել բոլոր գերիների և պատանդների ազատումը և կիրառել «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցներ»՝ մարդու իրավունքների խախտումներում ներգրավված ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ։
Այս երկկուսակցական նախաձեռնությունները ձևավորում են ամուր օրենսդրական արձագանք՝ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքներին և ամրապնդում են Հարավային Կովկասում անվտանգային քաղաքականության նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել