ՊԵԿ պաշտոնյայի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 11.234.711 դրամի գույքային վնաս
ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչը նախկինում ՀՀ ժամանակավոր ներմուծված օտարերկրյա հաշվառմամբ տրանսպորտային միջոցը, առանց տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի վերաարտահանման, ավարտել է հիշյալ տրանսպորտային միջոցը ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերը, իսկ տրանսպորտային միջոցը մնացել է ՀՀ տարածքում՝ առանց համապատասխան մաքսային հսկողության:
Ձեռք բերված տեղեկություններն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, և նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականին քաղաքացու կողմից Վրաստանի Հանրապետությունից 1 տարի ժամկետով՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով ՀՀ ներմուծված Volkswagen Тouareg մակնիշի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունից փաստացի չարտահանվելու, ավտոմեքենան ներմուծողի բացակայության պայմաններում 2024 թվականին, գլխավոր մաքսային տեսուչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և նույն բաժանմունքի մեկ այլ մաքսային ծառայողի անհատական մուտքանունով և գաղտնաբառով մուտք է գործել՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որտեղ մուտքագրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ ժամանակավոր ներմուծված հիշյալ ավտոմեքենան վերաարտահանվել է Հայաստանի Հանրապետությունից և մաքսային մուտքի օրդերին տրվել է «փակված» կարգավիճակ: Նշվածի արդյունքում, փաստացի հիշյալ տրանսպորտային միջոցը մնացել է Հայաստանի Հանրապետությունում և չի մաքսազերծվել, ինչպես նաև վերոհիշյալ քաղաքացին հնարավորություն է ստացել ավտոմեքենան, առանց համապատասխան մաքսային հսկողության կամ առանց սահմանված կարգով մաքսազերծելու, շահագործել Հայաստանի Հանրապետությունում:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կատարված վերը նշված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.234.711 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ մաքսային ծառայողին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել