UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ
Հայաստանյան UBPay համակարգը համագործակցություն է սկսել կանադական Uremit ընկերության հետ, որը մասնագիտացած է միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ: Համագործակցության շրջանակում հաճախորդները հնարավորություն են ստանում դրամական փոխանցումներ ուղարկել Հայաստանից ԱՄՆ, Կանադա, Վիետնամ, Ֆիլիպիններ, ԱՄԷ, Եգիպտոս, Թաիլանդ, Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Շրի Լանկա, SEPA-ի կազմում ընդգրկված եվրոպական երկրներ, և հակառակ ուղղությամբ:
Հայաստանից փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Հասցեատերերը կարող են գումարը ստանալ նշված երկրների ազգային արժույթով՝ բանկային հաշվեհամարին, քարտին կամ կանխիկ եղանակով: Uremit ցանցն ունի 150 000 վճարման կետ: Միջնորդավճարը կազմում է՝ սկսած 1%:
Մուտքը նոր շուկաներ UBPay-ի համար կարևոր փուլ է նշանավորում: Գործընկերությունն URemit-ի հետ ընդլայնում է դրամական փոխանցումների աշխարհագրությունը և թույլ է տալիս UBPay-ին հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ և փոխարժեքներ: Ներկա պահին UBPay-ին բաժին է ընկնում շուկայի ավելի քան 30%-ը:
ՀՀ ԿԲ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025թ.-ի առաջին կիսամյակում արագ դրամական փոխանցումների համակարգերով Հայաստան և երկրից դուրս կատարված ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են 6.7%-ով՝ 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցումների միջին ամսական աճը 2025թ.-ի հունվար–հուլիս ամիսներին կազմել է շուրջ 8.2%։
«Մենք հասկանում ենք, թե շատ ընտանիքների համար որքան կարևոր են արագ և հուսալի դրամական փոխանցումները: Դրանք անհրաժեշտ են ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով՝ օգնելով հոգալ ամենօրյա, բժշկական և կրթական ծախսերը: Uremit-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է մեր ծառայությունների մատչելիության և հարմարավետության բարձրացման համար: Մենք ուրախ ենք տեխնոլոգիապես զարգացած և դինամիկ աճող ընկերության հետ համագործակցության առթիվ, որի շնորհիվ մենք մեր հաճախորդների համար բացում ենք ավելի լայն հնարավորություններ՝ արագ և անվտանգ դրամական փոխանցումներ կատարելու համար»,- նշեց UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը:
UBPay-ը տեխնոլոգիական հարթակ է, որն ապահովում է հուսալի դրամական փոխանցումներ: Այն առաջարկում է ժամանակակից ֆինտեխ լուծումներ, որն օգնում է բանկերին և վճարահաշվարկային ընկերություններին հեշտությամբ ինտեգրել դրամական փոխանցումների ծառայությունները:
ՀՀ Կենտրոնական բանկը 2025թ. հուլիսի 29-ին UBPay-ին և URemit-ին համագործակցության թույլտվություն է տվել:
Uremit-ը՝ որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն 2006թ.-ից գրանցված է Կանադայի ֆինանսական գործարքների և հաշվետվությունների վերլուծության կենտրոնում (FINTRAC)՝ MSB կանոնների համաձայն։
UBPay-ը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 32Ա որոշման համաձայն։ Համակարգի օպերատորն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)