Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել շարունակել օգնել Ուկրաինային՝ «ի պատասխան ռուսական հարձակումների սպառնալիքների»
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Գրինչուկը առցանց հանդիպում է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Պարվիզ Շահբազովի հետ։ Հեռախոսազրույցի մասին հայտնել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից։
Քննարկվել են Ուկրաինայի էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը և «ռուսական հրետակոծության հետևանքները»։
«Չնայած զանգվածային հրետակոծությանը, Ուկրաինան պատրաստվում է ջեռուցման սեզոնին. մենք վերականգնում ենք ենթակառուցվածքները, վերանորոգում սարքավորումները և ձևավորում պահուստներ։ Ջեռուցման սեզոնի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ հստակ ժամանակացույցի, ներառյալ սարքավորումների արդիականացումը, կարևորագույն ռեսուրսների պահուստավորումը և կանխարգելիչ աշխատանքների իրականացումը»,- նշել է Սվիտլանա Գրինչուկը։
Նա Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել վերջերս մարդասիրական օգնության մատակարարման համար, նշելով, որ այն արժեքավոր աջակցություն էր Ուկրաինայի էներգետիկ ոլորտին։
Շահբազովը «հաստատել է Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ի պատասխան ռուսական հարձակումների սպառնալիքների»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ուրվագծել են ապագայի ընդհանուր առաջնահերթությունները և թարմացրել երկրների միջև համագործակցության ճանապարհային քարտեզը։ Քննարկվել են գազի մատակարարման աղբյուրների և երթուղիների դիվերսիֆիկացման, Տրանսբալկանյան գազային միջանցքի զարգացման, ինչպես նաև նավթամթերքի արտահանման/ներմուծման հնարավորությունների հարցերը։
Գրինչուկն ընդգծել է ադրբեջանական ընկերություններին Ուկրաինա ներգրավելու կարևորությունը՝ թե՛ որպես սարքավորումների մատակարարներ, թե՛ որպես ներդրողներ։
«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած աջակցության՝ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի, համատեղ էներգետիկ նախագծերի, ինչպես նաև արդեն 43 միլիոն դոլարը գերազանցած մարդասիրական օգնության համար, որից գրեթե 12 միլիոն դոլարն ուղղվել է էներգետիկ ոլորտի կարիքներին»,- ընդգծել է Գրինչուկը։
Ուկրաինան և Ադրբեջանը համաձայնել են մշտական կապ պահպանել՝ համապատասխան տեղեկություններ փոխանակելու և հետագա համագործակցությունը զարգացնելու համար։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)