Գազալցակայանում հնչած կրակոցների փաստով մի շարք հանգամանքներ են պարզ դարձել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 12։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող «Ալեքս 33 Պետրոլ» բենզալցակայանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Խաչատրյանի և Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Մաքսիմ Մհոյանի միջև, որից հետո Ս. Խաչատրյանը հեռացել է բենզալցակայանի տարածքից։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Ս․ Խաչատրչյանը և իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Կարեն Հակոբյանի, Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Էռնեստ Սուքիասյանի և 28-ամյա Վիգեն Սուքիասյանի հետ միասին գնացել են վերը նշված բենզալցակայան, դուրս հրավիրել Մ. Մհոյանին, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Մուրադյանին և շարունակել առավոտվա կիսատ թողած իրենց «ռազբորկան», որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել են Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Ալեքսան Սարգսյանը, 30-ամյա Գոռ Սարգսյանը, 25-ամյա Վիգեն Ուղուրյանը, 31-ամյա Էրիկ Բաբախանյանը և 21-ամյա Հովհաննես Գեղամյանը, որի ընթացքում Գ. Սարգսյանը վիճաբանության մասնակիցների հետ փոխադարձ հարվածներ հասցնելուց հետո վայր է ընկել և բարձրանալով՝ իր մոտ գտնվող, դեռևս չպարզված ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել:
Աղբյուրի տեղեկություններով ժամեր անց Ս․ Խաչատրյանի, Մ․ Մհոյանի, Գ․ Հակոբյանի, Է․ Սուքիասյաի, Վ․ Սուքիասյանի․ Մ․ Մուրադյանի, Ա․ Սարգսյանի, Գ․ Սարգսյանի Վ․ Ուղուրյանի, Է․ Բաբախանյանի և Հ․ Գեղամյանի մասնակցությամբ խուլիգանություն հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քրեական և համայնքային ոստիկանները ժամեր անց մասնակիցներից Վ․ Սուքիասյանին, Մ․ Մհոյանին, Մ․ Մուրադյանին, Ս․ Սարգսյանին և Գ Սարգսյանին հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)