Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան
Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

Բացահայտվել են տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր․ դատախազություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը 2024 թվականի հունիսին գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից Երևան քաղաքում տարբեր անձանց համար կատարված մի շարք թերի աշխատանքների կամ ժամկետանց տեխպայմանների հետ կապված խնդիրներն անտեսելու և շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տրամադրելու համար 245.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել ընկերության տնօրենից: Մեկ այլ դեպքում՝ հիշյալ գործընթացները կազմակերպելու դիմաց տեսչական մարմնի ևս մեկ պաշտոնյայի հետ համաձայնություն է ձեռք բերվել 200.000 ՀՀ դրամ կաշառք տալու շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենից առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում կաշառք ստանալու դեպքեր: Մասնավորապես՝ վերջիններս 2024 թվականի հոկտեմբերին ստացել են ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար:

Կաշառք ստանալու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքներ են ներկայացվել առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին։ Երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: