Ֆասթ Շիֆթով հնարավոր է վարձակալել PowerFull՝ առանց նույնականացում անցնելու
«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը պարզեցրել է «PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալությունը՝ հնարավորություն ընձեռելով օգտվել ծառայությունից առանց հավելվածում նույնականացում անցնելու։
Այսուհետ «PowerFull»-ի այն օգտատերերը, որոնք չեն անցել Ֆասթ Շիֆթի նույնականացումը, ևս կարող են վարձակալել լիցքավորման սարք՝ հավելվածին կցելով միայն իրենց բանկային քարտը․ այլ փաստաթղթեր կցելու կարիք չկա։
«Մեր ընկերությունը, լսելով իր բազմաթիվ հաճախորդների խնդրանքը, մշակել է նոր տարբերակ՝ «PowerFull»-ից օգտվելու համար։ Այժմ լիցքավորման սարքեր վարձակալելն ավելի պարզ ու հարմար է, բացի այդ, սա կարևոր քայլ է ծառայության հասանելիությունն ընդլայնելու համար»,- ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։
«PowerFull» ընկերության համահիմնադիր և ծառայության պատասխանատու Վարդան Ավանեսյանն էլ ընդգծել է, որ այս փոփոխությունն օգտատերերի արդյունավետ փորձառության համար է․ «Ինտեգրման սկզբնական շրջանում լիցքավորման սարքեր վարձակալելու համար անհրաժեշտ էր ոչ միայն կցել բանկային քարտ, այլև անցնել նույնականացում։ Հիմա Ֆասթ Շիֆթում «PowerFull»-ից օգտվելու ընթացակարգը կլինի նույն կերպ, ինչ նախկինում էր՝ «PowerFull» հավելվածում»։
«PowerFull»-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 430-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ և այլն։
Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական լիցքավորման սարքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը։
Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։
«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել