Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Իսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ Մխիթարյան
Հասարակություն

Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվեցին միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։ Վեհափառ Հայրապետը հանդիպմանը առանձնակիորեն բարձրաձայնեց նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպում ունեցավ կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կարդինալին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի և օգտաշատ ծառայությանց համար։

Այս ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպեց նաև Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, Մշակույթի և կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Կառույցների ղեկավարների հետ քննարկվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցեր, հայ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներ, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերներ, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականներ։

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։