Կողք կողքի․ դեպի նոր հնարավորություններ՝ IDBank-ի աջակցությամբ
IDBank-ը շարունակում է տեղահանված արցախցի հայրենակիցների սոցիալական խնդիրների թեթևացմանն ուղղված «Կողք կողքի» ծրագիրը։ Բանկի Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարևորագույն ուղղություններ են՝ կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն և կրթության խրախուսում։ Որպես ծրագրի հերթական միջոցառում, այս անգամ ընտրվել էր կանանց հզորացման ուղղությունը, որի մասնակիցները «Հայ մայրեր» ՀԿ-ի շահառու բազմազավակ կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են։ Թվով 65 կին IDBank-ի ֆինանսավորմամբ մասնագիտական կրթություն են ստանում մատնահարդարման և կար ու ձևի ոլորտներում՝ Բանկի կողմից ապահովվելով նաև աշխատանքային գործիքներով ու պարագաներով:
Հիշեցնենք, որ «Կողք կողքի» ծրագիրը IDBank-ի Սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններից մեկն է, որը մեկնարկել է 2024 թվականին: Ծրագրի առաջին միջոցառումը արցախցի բազմազավակ ընտանիքներից 150 երեխայի ուղղված ուղիղ ֆինանսական աջակցությունն էր։ Միջոցառումը տևել է ինը ամիս։
Երկրորդ՝ ֆինանսական կրթության ծրագրի շահառուները արցախցի ընտանիքներից 100 դպրոցահասակ երեխաներ էին, որոնք IDBank-ի ֆինանսավորմամբ անցան մեկամսյա արագացված կրթական դասընթաց։
«Կողք կողքի» ծրագրի չորրորդ միջոցառումը ևս ուղղված է լինելու կրթության խրախուսմանը։ Ծրագրի մեկնարկը՝ առաջիկայում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտ...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան