Անկախության օրվա առթիվ պետական պարգևներ՝ ՆԳՆ և Դատախազության ներկայացուցիչներին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ԱԱԾ, ՆԳՆ և դատախազության ներկայացուցիչներ պետական պարգևներով են պարգևատրվել:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արամ Սուրենի Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ
Մարտական ծառայության մեդալով՝
Արթուր Համլետի Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Մխիթար Գոշի մեդալով՝
Հայկ Արմենի Հովհաննիսյանին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝
Ռուբեն Գրիշայի Դավթյանին՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ:
Գևորգ Մկրտչի ԱԶԻԶՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ-հսկողության վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Ղևոնդ Աշոտի ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի (N զորամաս) շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ»,- ասված է հրամանագրում:




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել