Հրապարակվել է ՄԻՊ-ի դիմումի վերաբերյալ ՍԴ-ի որոշումը
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:
2025 թ. սեպտեմբերի 16-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՀՀ կառավարության որոշման այն դրույթները, որոնք նման բացարձակ արգելք են սահմանում։
Դատարանն արձանագրել է, որ այդ արգելքները խախտում են յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը՝ զբաղեցնելու հանրային ծառայության պաշտոն՝ հակասելով Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքին։
ՍԴ-ն շեշտել է, որ բոլոր դեպքերում, Կառավարության որոշման վիճարկվող դրույթներում նշված հիվանդություններ (վիճակներ) ունեցող հավակնորդի վերաբերյալ որոշման կայացումը պահանջում է անհատականացված մոտեցում և յուրաքանչյուր դեպքի հատուկ գնահատում՝ մերժելով հաշմանդամության վրա հիմնված ընդհանրական բացառությունները։
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ մատչելի և արժանիքահեն հանրային ծառայությունը ենթադրում է որոշում կայացնող սուբյեկտների կողմից պաշտոնի հավակնորդի կրթական, մասնագիտական և բարեվարքության որակների առաջնահերթ արժևորումը՝ ողջամտության և համարժեքության շրջանակում նվազեցնելով առողջական պատճառների վկայակոչումը որպես հանրային ծառայության բացարձակ արգելքներ:
Հիշեցնենք, որ նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք էր ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:
Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը:




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել