Գյումրու «Սիրեմ Գը» պուրակի պատմությունը. Լիլիթ Ղարաջյան
Գյումրիում մեր ընկերությունը ներդրումային նպատակով գնել էր տարածք, որը բաղկացած էր շենքից և ազատ տարածքից։ Հետագայում պարզվեց, որ շենքը պատմամշակութային արժեք ունի, և բիզնես պլանը հնարավոր չէր իրագործել։ Ընկերությունը չցանկացավ, որ այն անբարեկարգ մնա, ուստի որոշվեց ազատ տարածքում ստեղծել պուրակ և ինձ առաջարկվեց ղեկավարել այդ նախագիծը։
Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի ոգևորությամբ ստանձնեցի ինձ համար լրիվ նոր ու անծանոթ այդ ոլորտը։
Մեր նպատակն էր, որ պուրակը խորհրդանշի Գյումրու արժեքներն ու գյումրեցիներին։ Խորհրդանիշները ընտրելիս հաշվի առնվեցին նաև գյումրեցիների կարծիքները, ինչը մեզ օգնեց առավել ճշգրտորեն արտացոլել քաղաքի ոգին։ Հենց այդ նպատակով էլ այնտեղ տեղ գտան «Սիրեմ Գը» գրառումը և կլկլանի տեսքով ցայտաղբյուրը։
«Սիրեմ Գը» պուրակը բացվեց 2019 թվականի սեպտեմբերի 21-ին։
Հ.Գ. Շնորհակալություն Narek Karapetyan այս նախաձեռնության և ինձ տրված հնարավորության համար։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել