ԲԴԽ նախագահն ու Իրանի արդարադատության նախարարը քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից։
Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահն ընդգծել է բարեկամ Իրանի հետ վստահության, փոխադարձ հարգանքի հենքով ստեղծված բազմամյա հարաբերությունները, ինչի հավաստումն է նաև արդարադատության ոլորտում առկա ամուր փոխգործակցությունը։
Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավակիրառ պրակտիկային, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին առնչվող առարկայական հարցեր։
Իրանի արդարադատության նախարարը ԲԴԽ նախագահին է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության առանձնահատկությունները։
Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանում դատավարական գործընթացներին, դատավարության ժամկետներին և դատարանների գերբեռնվածությանը վերաբերող հարցեր։
Գործընկերները անդրադաձել են նաև մեր երկրների միջև համագործակցության հետագա ուղիների, փորձի փոխանակման և արդյունավետ երկխոսության հեռանկարներին։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ինչպես նաև երախտիքի խոսքեր է հղել հանդիպման մասնակից, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Նա շնորհավորել է դեսպանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով հետագա ձեռնարկումներում։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել