«Նիկոլը դավաճան է», «Փաշինյանը թշնամի է»․ տասնյակ հայեր բողոքի ցույցի են դուրս եկել Մոսկվայում
«Նիկոլը դավաճան է», «Փաշինյանը թշնամի է»․ տասնյակ հայեր բողոքի ցույցի են դուրս եկել Մոսկվայում՝ ընդդեմ Հայաստանի վարչապետի քաղաքականության։ Պատճառը՝ արքեպիսկոպոսների ձերբակալությունն ու իշխանությունների հարձակումներն են Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական տելեգրամյան ալիքներից։
Մարդիկ հավաքվել էին Հայաստանի Ազգային ժողովի դիմաց՝ վանկարկելով կարգախոսներ իրենց հոգևոր արժեքների ոտնահարման դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ նրանք հրաժարվեն իրենց կրոնից։
Արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահայանը ներկայումս ձերբակալված են՝ մեղադրվելով մեկ տարի առաջ իշխանափոխության կոչ անելու մեջ։
Չորեքշաբթի օրը Երևանի դատարանը Աջապահյանին մեղավոր ճանաչեց: Ավելի վաղ գործարար Սամվել Կարապետյանը նույնպես նախնական կալանքի էր ենթարկվել՝ եկեղեցուն աջակցելու համար, քանի որ նա իշխանությունների հարձակումների ֆոնին պաշտպանել էր Հայ Առաքելական Եկեղեցուն:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին մի խումբ իրավապահներ ներխուժեցին «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայր ու ձերբակալեցին նրան։ Արդեն հաջորդ օրը դատարանը սրբազանին ու նրա մեկ տասնյակից ավել կողմնակիցներին կալանավորեց «ահաբեկչության» ու «սահմանադրական կարգի տապալման» հոդվածներով։
Այս քրեական գործը «անոնսեց» ինքը՝ Փաշինյանը, հայտարարելով, թե կանխվել է «աննախադեպ ծավալների ահաբեկչություն»։ ՔԿ-ի ներկայացրած տեսանյութը, սակայն, որտեղ Սրբազանն իբր խոսում էր ինչ-որ սպանությունների մասին, հետագայում պարզվեց, որ մոնտաժված է, իսկ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հրապարակեց ամբողջական հատվածը, ինչից պարզ դարձավ, որ զրույցն ընթացել է ամենևին ոչ բռնի իշխանափոխության մասին։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)