Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տալու պատրվակով գումար ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են մի շարք անձանց կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու մտադրության մասին, վերջինիս վստահեցրել է, թե իբր Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի պաշտոնատար անձի միջոցով գումարի դիմաց կապահովի գործնական քննության հանձնումն ու վկայականի տրամադրումը։
Վերը նշված բնակիչը քաղաքացուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև անձը հաստատող և քննության արդյունքները հավաստող փաստաթղթերը՝ պայմանավորվածության արժանահավատության տպավորություն ստեղծելու համար, սակայն դրանք որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, ինչպես նաև քննության ու վկայականի տրամադրման գործընթացը չի կազմակերպել՝ տարբեր պատճառաբանություններով հետաձգելով այն։
Նախաքննությամբ բացահայտվել են են նաև ևս երկու անձի կողմից կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից գումար ստանալու դեպքեր: Նշված անձինք քաղաքացիներին վստահեցրել են, թե իբր ՀՀ ՆԳՆ Գյումրի քաղաքի և Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքների՝ իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն գումարի դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը, սակայն քաղաքացիներից գումարը վերցնելուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չեն փոխանցել և նշված գործընթացը չեն կազմակերպել:
Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար երեք անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440–րդ հոդվածի 2–րդ մասով: Եվս երեք քաղաքացու ՀՀ քրեական օրենսգրքի 44–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու փորձի, իսկ մեկ անձի՝ դրան օժանդակելու համար: Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել