ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մաեստրո Վալերի Գերգիևի երևանյան համերգի գործընկերը
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
Ծրագրում հնչեցին հայտնի երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ №1-ը և Գուստավ Մալերի 4-րդ սիմֆոնիան։ Երեկոյի յուրահատուկ պահերից էր նվագախմբի մենակատար, ջութակահար Պավել Միլյուկովի ելույթը։
«Մաեստրո Վալերի Գերգիևի համերգները միշտ առանձնահատուկ իրադարձություն են, որոնք հանդիսատեսին նվիրում են դրական զգացողություններ։ Մենք ուրախ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք արվեստն ու մշակույթը հասանելի են դարձնում ավելի լայն լսարանի», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն աջակցում է Հայաստանում մշակութային նախագծերին և նախաձեռնություններին։ Դրանց թվում են՝ համագործակցությունը միջազգային ARMMONO թատերական փառատոնի հետ, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին աջակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային գրադարանների գրքային ֆոնդերի համալրմանն ուղղված Newmag BOOK DONATION երկարաժամկետ ծրագիրը։ Բանկը պարբերաբար հանդես է գալիս որպես արվեստի և մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների հովանավոր։
Նշում:
Վալերի Գերգիևը ժամանակակից ամենաազդեցիկ դիրիժորներից մեկն է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։ 1988թ․-ից հանդիսանում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել