QR վճարումները հասանելի են Converse Mobile-ում
Կոնվերս Բանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները, այդ թվում՝ վճարային գործիքակազմը։ Converse Mobile հավելվածում հասանելի է դարձել նոր՝ QR վճարումների հնարավորությունը։
QR վճարումների համար բավարար է Converse Mobile-ը
QR վճարումներ կատարելու համար պարզապես բացեք Ձեր Converse Mobile-ը, սքանավորեք QR կոդը և վճարեք: Այս պահին հասանելի են վճարումները մեր գործընկեր ArcaQR և Իդրամ QR կոդերի միջոցով։ Հավելվածում QR վճարումների գործիքակազմը աստիճանաբար կհարստացվի:
Ինչպես կատարել QR վճարումներ
QR վճարում իրականացնելու համար անհրաժեշտ է․
- Հավելվածով սքանավորել վճարման QR կոդը,
- Ընտրել ելքագրվող հաշիվը (միայն ՀՀ դրամով),
- Հաստատել գործարքը PIN կոդով կամ կենսաչափական տվյալներով (Face ID / Touch ID)։
Ինչո՞ւ ընտրել վճարման այս տարբերակը
QR վճարումներն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենաարագ զարգացող վճարման եղանակներից են, որոնց համաշխարհային շուկան 2024-ին գնահատվել է մոտ 12.5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մինչև 2033 թ. կանխատեսվում է աճ մինչև 61.7 մլրդ դոլար՝ տարեկան միջին աճի տեմպը կազմելով շուրջ 20%։ (Grand View Research)
QR վճարումներն աշխարհի տարբեր երկրներում նախընտրում են դրա մի շարք առավելությունների շնորհիվ, որոնցից են.
Հարմարավետությունը. վճարումը կատարվում է վայրկյանների ընթացքում՝ առանց քարտի կամ կանխիկի։
Անվտանգությունը․ յուրաքանչյուր գործարք անցնում է հավելվածի պաշտպանված միջավայրով, իսկ դինամիկ QR կոդերը նվազեցնում են կեղծման ռիսկը։
Լայն հասանելիությունը․ Հայաստանում բազմաթիվ առևտրի կետեր արդեն ընդունում են QR վճարումներ։
Ֆինանսական վերահսկողությունը․ գործարքները կատարվում են անմիջապես բանկային հաշվից՝ ապահովելով թափանցիկություն և ծախսերի հսկողություն։
Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել