Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. Armlur.am
ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած բացառիկ աղբյուրները հաղորդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն հանձնարարել է մշակել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պաշտոնից հեռացնելու սցենար։
Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետը պահանջել է գտնել ցանկացած իրավական ձևակերպում, որով հնարավոր կլինի անվավեր ճանաչել Ղուկասյանի ընտրությունը։ Փաշինյանի մտադրությունն է ակտիվացնել «ընտրակաշառքի» թեման և այդ հիմքով հակաքաղաքապետական գործընթաց սկսել։ Սակայն իրավապահ համակարգում նույնիսկ նշում են՝ նման նախադեպ պարզապես գոյություն չունի, ընտրությունը կայացել է, քաղաքապետը ընտրվել է, ուստի պարզ չէ, թե ինչպես պետք է կյանքի կոչվի վարչապետի քաղաքական հրահանգը։
Թերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում քննարկվում է նաև Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկը «թեժացնելու» տարբերակը՝ նրան նույնիսկ կալանավորելու հնարավորությամբ։ Թիրախը պարզ է․ թույլ չտալ, որ Գյումրու ղեկավարն իր քննադատական հայտարարություններով շարունակի ազդել հասարակական տրամադրությունների վրա։
Թեև հրապարակավ ներկայացվում է, թե Վարդան Ղուկասյանին ուզում են հեռացնել՝ ռուսամետ հայտարարությունների և միութենական կազմ մտնելու գաղափարի և ՀՀ ինքնիշխանության դեմ խոսելու պատճառով, սակայն իրական պատճառը նրա բաց, անզիջում քննադատությունն է Փաշինյանի և ՔՊ-ի հասցեին։
Գյումրու քաղաքապետի խոսքը լսելի է ոչ միայն երկրորդ քաղաքում, այլև մայրաքաղաքում։ Նրա վերջին հարցազրույցները, վարչապետին ուղղված 50-ից ավելի նամակները և հրապարակային դժգոհությունները իշխանության կողմից ընկալվել են որպես «անթույլատրելի համարձակություն»։
Ինչպես նկատում են թերթի աղբյուրները, եթե անգամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց տալու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, ապա դժվար չէ կռահել՝ ինչ կարող է սպասել Վարդան Ղուկասյանին իր համարձակ հայտարարություններից հետո»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)