Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Հասարակություն

Սկանդալ Սոֆիայի օդանավակայանում. հայկական պատվիրակությանը ժամերով հարցաքննել են, ավագանու անդամին էլ ստիպել մերկանալ

Հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում, որը միտում ունի երկկողմ հարաբերություններում լարվածություն մտցնել, եթե բուլղարական կողմը չհարթի այս սկանդալը: Օրերս պաշտոնական հրավերով Բուլղարիա մեկնած Անի խոշորացված համայնքի պատվիրակությունը ենթարկվել է նվաստացուցիչ խուզարկության: 

 

MediaHub-ի տեղեկություններով՝ Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ խուզարկության, իսկ ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանին ստիպել են մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել գրասենյակում։

 

Հայկական պատվիրակությունը մեկնել է Բուլղարիա՝ Անի համայնքի ու Բուլղարիայի Նովի-Պազարի քույր քաղաքներ դառնալու կապակցությամբ անցկացվող միջոցառման շրջանակում: Սակայն, սահմանապահները լրիվ այլ պլաններ ունեին. նրանք որոշել են մանրակրկիտ հարցաքննել հայկական ներկայացուցիչներին՝ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ Հայաստանից ժամանած հյուրերը պաշտոնապես հրավեր ստացած անձինք են:  

 

«Համայնքապետը առաջինը մոտեցավ սահմանապահների պատուհանին, իրեն ասացին՝ դուք գնացեք այն կողմ, չհասկացանք՝ ո՞րն էր խնդիրը, հարցրեցինք, բայց մեզ ոչինչ չպատասխանեցին: Ռուսերեն փորձեցինք, անգլերեն հարցրեցինք, մեկ է չէին պատասխանում, մեզ հետ խոսում էին բուլղարերեն, մենք էլ օնլայն թարգմանելով փորձում էինք հասկանալ: Մեկ ժամից ավելի հարցաքննում էին՝ էլ տոմսը նայեցին, էլ հրավերը նայեցին, մեկ է ասում են՝ «ինչի՞ համար եք եկել», մենք էլ կրկնում էինք, որ մեր Անի համայնքը և իրենց Նովի-Պազար համայնքները պետք է քույրանան»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանը:

 

Նրա խոսքով՝ սահմանապահներն անգամ չգիտեին իրենց երկրում գոյություն ունեցող Նովի-Պազար համայնքի մասին, ասում էին՝ այդպիսի քաղաք չունեն: Ու անգամ հետադարձի տոմսը ցույց տալուց հետո՝ հայկական պատվիրակությանը մեկ է չէին թողնում անցնել սահմանը:

 

Աշխատակազմի ղեկավարին առանձնացրել են, տարել մի սենյակ և սկսել հարցաքննել: 

 

«Ասում էին, թե այլ երկրի տոմս ունի, ավելի կոնկրետ՝ Ավստրիայի, և որ Բուլղարիայից պատրաստվում է մեկնի Վիեննա: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ երեք ամսվա վիզա ունենք, եթե ուզենանք եվրոպական այլ երկիր գնալ, ապա կգնանք, և ոչինչ մեզ չի խանգարում, բայց այս պահին ոչ մի տոմս չունենք, և եկել ենք պաշտոնական պատվիրակությունով, պաշտոնական այց է: Հետո սկսեցին հարցաքննել համայնքի ղեկավարին, թե «քանի՞ տարի եք համայնքապետ, ինչի՞ է հիմա քույր քաղաք դառնում», արդեն մեկ ժամից ավել էր անցել, համայնքի ղեկավարն էլ սահմանապահներին ասաց՝ «ձեր երկիր եկել ենք պաշտոնական այցով, չե՛ք թողնում, դեպորտ արեք, ձեր դեսպանը մեզ վիզա է տվել, դուք ի՞նչ եք անում»: Սահմանապահներն էլ ասեցին՝ «нам-то что»»,- պատմեց Զատիկյանը:

 

Երբ հարցաքննելու հերթը հասել է մեր զրուցակցին, տիկին Զատիկյանին տարել են առանձին սենյակ, բոլորի ճամպրուկները բացել, սկսել ուսումնասիրել՝ ի՞նչ են բերել, ի՞նչ ունեն, ջարդել են նվերը, որ պաշտոնապես պետք է հանձնվեր, ամբողջը տակնուվրա արել: 

 

«Մեկ էլ ինձ ասացին՝ «պետք է քեզ ստուգենք, պառկա՞ծ, թե՞ կանգնած ստուգենք», զարմացած ասացի՝ «այսի՞նքն», արդեն ռուսերենը հասկանում էին, ասացին, որ պետք է մերկանամ, ասեցի՝ «ոչ», ստիպեցին մերկանալ, ստուգեցին շոշափելով, ասացին՝ լավ, հագնվի: Երբ բոլորս իրար հետ էինք, արդեն իրենք զանգեր ստացան բուլղարական պաշտոնյաներից, բայց մեկ է չէին հավատում մեզ, ասում էինք՝ բարեկամական նպատակով ենք եկել, ասում էին՝ արդյո՞ք բարեկամական նպատակով եք եկել: Սկսեցին անընդհատ զանգեր աստանալ, վերջը ասացին՝ «լավ, եթե հանկարծ հոկտեմբերի 4-ին թռիչքի օրը չեք ներկայացել օդանավակայան, ձեր վիզան կչեղարկենք», մի հատ էլ ստիպեցին թուղթ ստորագրել, որ հաստատ ամսի 4-ին կներկայանանք օդանավակայան և կգնանք իրենց երկրից»,- նշեց Զատիկյանը:

Այսքանից հետո, ըստ ավագանու անդամի, այնքան զզված էին այդ նվաստացուցիչ խուզարկությունից, վերաբերմունքից, բայց Բուլղարիայի պաշտոնյաները չորս օրվա ընթացքում միայն ներողություն էին խնդրում այդ միջադեպի համար, շատ բարձր մակարդակի ընդունելություն են արել, ու ամեն բան անում էին, որ հարթեն սահմանապահներից մնացած վատ տպավորությունները:

Ի դեպ, հենց բուլղարական մամուլն է հայտնել, որ Սոֆիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը պաշտոնական բողոքի նոտա է հղել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգի Գեորգիևին՝ արտահայտելով իր վրդովմունքը «բարեկամ երկրի պաշտոնական պատվիրակության անընդունելի և նվաստացուցիչ վերաբերմունքի» կապակցությամբ։ Բուլղարիայի հայ համայնքում էլ շշուներ են տարածվում, որ այս ամենը ադրբեջանական լոբբիի ազդեցությունն է, որն այդ կերպ պայքարում է Բուլղարիայի և Հայաստանի բարեկամական կապերը թուլացնելու համար:

Բացի այդ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ համայնքապետը և ավագանու անդամները դեռ քայլեր կձառնարկեն՝ հասկանալու, թե ինչո՞ւ բարեկամական երկրի սահմանապահներն այդպիսի ընդունելություն արժանացրեցին իրենց:

Նշենք, որ Անին և Նովի-Պազարը համագործակցության հուշագրի միջոցով հռչակվեցին քույր քաղաքներ՝ միավորվելով մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում փոխադարձ հետաքրքրության շուրջ։ 

Մարիաննա Արամյան