YoHealth-ը Concordia Summit 2025-ին ներկայացրել է իր զարգացման յոթ հիմնական ուղղությունները
YoHealth-ը`որպես Concordia Summit-ի ամենամյա հովանավոր, սեպտեմբերի 21-24-ը Նյու Յորքում մասնակցել է միջոցառմանը՝ ներկայացնելով իր նորարարական լուծումները և կիսվել հաճախորդակենտրոն և անվտանգ միջավայր ստեղծելու իր քաղաքականությամբ։
YoHealth-ն առողջ ապրելակերպի զարգացմանն ու ոլորտի ձևավորմանն ուղղված հավելված է, որն այս պահին ընթանում է զարգացման հիմնական յոթ ուղղությամբ։ Միջոցառմանը YoHealth-ը ներկայացրել է այդ ուղղությունները՝ ընդգծելով առողջապահական ոլորտում դրանց փոխակերպող ազդեցությունը։ Այս ուղղությունների համատեքստում ընկերությունն իր ուշադրությունը կենտրոնացնում է հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման, իրական ժամանակում իրականացվող մոնիթորինգի և անհատականացված առաջարկների ավտոմատացման և հիվանդների իրազեկվածության բարձրացման գործընթացի կայացման վրա։ Մոտեցման հիմքում պարգևատրումների միջոցով առողջ կենսակերպի խրախուսումն է։
Concordia Summit 2025-ին ներկա են եղել ընկերությունների խմբի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, գործառնական գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը, Web3 ղեկավար Արմեն Չախոյանը։ Վերջիններս անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների վերափոխող ազդեցությանն առողջապահական ոլորտի վրա՝ կանխարգելումից մինչև անհատականացված խնամք։
Գործառնական գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է նաև YoHealth-ի ինտերֆեյսի մասին, որի շնորհիվ բարելավվում է օգտատերերի փորձառությունը։ Բաղդասարյանի խոսքով` YoHealth-ում վերջնական ֆունկցիոնալ ներկայացնելու փոխարեն ընկերությունն այժմ թողարկում է դրա նախնական տարբերակը և հրավիրում համայնքին փորձարկել այն: «Օգտատերերի հետ հետադարձ կապի հնարավորությունն աշխատում է շատ ավելի արդյունավետ, քան ավանդական որակի ապահովումը՝ օգնելով հասկանալ, թե ինչ է պետք փոխել և բարելավել», - նշել է նա։
Հովանավորելով Concordia Summit-ը՝ YoHealth-ը կրկին վերահաստատում է իր նվիրվածությունը՝ համաշխարհային համագործակցության ընդլայնման համատեքստում ստեղծելով առողջ ապագա։
YoHealth-ի մասին
YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ դրանք հաշվարկելով և թույլ տալով փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել