Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում
Հասարակություն

Արհեստական բանականության մարտահրավերները․ ՍոֆթԿոնստրակտը հյուրընկալել է DisruptHR միջոցառումը

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խումբն օրերս հյուրընկալել է թվով 7-րդ DisruptHR միջոցառումը «Tech Edition» խորագրով՝ հանդես գալով որպես հանդիպման գլխավոր գործընկեր։ Միջոցառումն իրականացրել է Cascade People & Business ընկերությունը։

Միջոցառման ընթացքում մարդկային ռեսուրսների կառավարման 12 խոսնակներ ներկայացրել են արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու նորարարական լուծումները կազմակերպությունների արդյունավետության բարձրացման գործում։ Քննարկվել են նաև ԱԲ-ի ռիսկերն ու մարտահրավերները․ կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունն ամբողջությամբ փոխարինել մարդուն։

Cascade People & Business ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը նշել է, որ թեև թեման հաճախ է քննարկվում, բայց մնում է արդիական․ «Մենք անցյալ տարի իրականացրել ենք  միջազգային կոնֆերանսներ, որոնք նույնպես AI-ին էին նվիրված, կոչվում էր The Science of Leadership։ Ծեծված թեմա է, այնուամենայնիվ, մենք պետք է հավաստենք, որ ամենաարդիականն է, որովհետև մենք բոլորս դրա մեջ ենք և չգիտենք՝ ուր ենք գնում»։

«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Լեոնիդ Կարապետյանն էլ հանդիպմանն անդրադարձել է գլոբալ ու տեղական հարթակների համադրման կարևորությանը․ «Խոսել եմ այն մասին, թե ինչպես կարելի է համախմբել խոշոր գլոբալ ընկերությունը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կապերը։ Յուրաքանչյուր կազմակերպության համար կարևոր մարտահրավերներից է համադրել գլոբալն ու տեղականը։ ՍոֆթԿոնստրակտը գրասենյակներ ունի Սան Պաուլոյից մինչև Բուխարեստ, և մեզ համար առանցքային է, որ բոլոր աշխատակիցները գործեն որպես միասնական թիմ։ Մենք սրան նայում ենք որպես  համակարգչային-օպերացիոն համակարգի, որն ունի միասնական Source Code (ելակետային կոդ) և API կամ տեղային ինտերֆեյսեր․ այս մոտեցմամբ ընկերության տարբեր հատվածներ միացնում ենք իրար», - նշել է Լեոնիդ Կարապետյանը։

Նա նաև ընդգծել է, որ արհեստական բանականության գործիքակազմը կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող երկրի համար. «Մենք պետք է ձգտենք լինել առաջատար այս ոլորտում, այլ ոչ թե պարզապես հետևող»։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը խոսել է ԱԲ-ի գործոնի մասին աշխատանքի ապագայի շրջանակներում․  «Այսօրվա տեխնոլոգիական զարգացումների և AI-ի հետ հանդերձ մենք հաճախ մոռանում ենք  մարդկային գործոնների և դրանց կարևորելու, առաջ տանելու, մարդկային շփումն ավելի բարձր դասելու մասին», - ասել է Մարիա Կարապետյանը, ընդգծելով, որ ԱԲ-ն կարող է ամեն ինչ անել, բայց կա մի հստակ գործոն՝ մարդկայինը, որը փոխարինել հնարավոր չէ։ 

DisruptHR-ը ներկա և ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված շարժում է, որը միջազգային հարթակ է դուրս եկել՝ ընդգրկելով շուրջ 30 երկիր և 150-ից ավելի քաղաք: