Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով
Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Դիպլոմ՝ կանխիկի դիմաց. հնդիկ ուսանողները` իրենց խաբած գործակալների մասին․ «Հետք»

Գյումրու «Պրոգրես» համալսարանի նախկին հնդիկ ուսանողները դիմել են «Հետք»-ին՝ պատմելով, որ համալսարանի տարածքում գրասենյակ ունեցող հնդիկ գործակալներ Ասիմ Շարման, նրա կինը և Յոգենդրա Գուրջարը ուսման վճարից ավել կանխիկ գումար են պահանջում ուսանողներից՝ դիպլոմի և բժշկի որակավորման համար: Նախկին ուսանողները պնդում են, որ գործակալները գործում են համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի թողտվությամբ ու նրա հետ ներքին պայմանավորվածությամբ:

Նրանց խոսքով՝ համալսարանում բարձիթողի վիճակ է, իսկ հնդիկ ուսանողների հետ կապված բոլոր որոշումները կայացնում են հնդիկ գործակալները:

Դեպի Հայաստան՝ դիպլոմի հույսով. Աայուշ Պատելի և Գուրանգ Ջագգիի պատմությունները

Աայուշ Պատելը 27 տարեկան է, Հնդկաստանի Ինդաուր քաղաքից է: Հայաստանում սովորելու մտադրություն առաջացել է այն ժամանակ, երբ իր քաղաքի կրթական խորհրդատուներից մեկը՝ Ֆահիմ Խանը, նրան պատմել է Հայաստանում գործող Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի մասին: Խորհրդատուն Աայուշ Պատելին ներկայացրել է Ասիմ Շարմային: 2018 թվականի հուլիսին Աայուշ Պատելը եկել է Երևան:

Այդ ժամանակ Ասիմ Շարման Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում աշխատել է որպես գործակալ: Շարման Աայուշին դիմավորել է Երևանում՝ Զվարթնոց օդանավակայանում, տարել է նրան «Ալեպպո Հոթել» հյուրանոց: Նույն թվականին նա ընդունվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան:

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորելու ժամանակ Աայուշ Պատելը և մյուս հնդիկ ուսանողները, որոնք սովորել են նույն համալսարանում, ապրել են «Ալեպպո Հոթել» և «Նուռ» հյուրանոցներում:

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում Աայուշ Պատելը սովորել է 4 տարի՝ մինչև համալսարանի փակվելը: 2022 թվականի փետրվարի 18-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը դադարեցրել է իր գործունեությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիայի տրամադրման պայմանների, պրոֆեսորադասախոսական կազմի և այլ պահանջների խախտումները:

Համալսարանի փակվելուց հետո դիմել է Հայաստանում գործող այլ համալսարաններ՝ ընդունվելու և ուսումը շարունակելու նպատակով: Նա դիմել էր «Հայբուսակ» համալսարան, «Գլաձոր» համալսարան, Հայկական բժշկական ինստիտուտ, սակայն դրանցից ոչ մեկը չի հաջողվել ընդունվել: Իր գործակալը՝ Ասիմ Շարման, առաջարկել է տեղափոխվել Գյումրու «Պրոգրես» համալսարան: Այլընտրանք չունենալով՝ Աայուշ Պատելը համաձայնել է սովորել Գյումրու «Պրոգրես» համալսարանում:

Գրեթե նույն կերպ Գյումրու «Պրոգրես» համալսարանում է հայտնվել մեկ այլ հնդիկ ուսանող՝ Գուրանգ Ջագգին: Նրա հետ խոսել ենք հեռախոսազանգով, ներկայում նա ապրում է Հնդկաստանում:

Ջագգին նույնպես ծանոթացել է Ասիմ Շարմայի հետ 2018 թվականին, երբ եկել էր Հայաստան՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորելու: Նա պատմում է, որ գործակալն իրեն խաբել է ի սկզբանե՝ ասելով, թե Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը Հայաստանի ամենամեծ ու ամենալավ համալսարանն է:

«Իրականում պարզվեց, որ Թերեզան փոքր համալսարան է, չէի հավանել, քանի որ մտածում էի՝ լավ կրթություն այնտեղ չեմ ստանա, ուզում էի տեղափոխվել: Իմ գործակալը՝ Ասիմ Շարման, ասել էր՝ եթե դուր չի գալիս համալսարանը, կարող եմ տեղափոխվել ուրիշ տեղ սովորելու»,- ասում է Գուրանգ Ջագգին:

Նա պատմում է, որ 2019 թվականին Ասիմ Շարմայի միջոցով Ջագգին տեղափոխվել է Հայկական բժշկական ինստիտուտ: Այդ թվականին 8 հնդիկ ուսանող էր սովորում ինստիտուտում:

«Համալսարանը լավն էր, ամեն ինչով պատրաստված ու հագեցած համալսարան էր: Մենք ժամանակին կատարում էինք համալսարանի վճարները գործակալին, բայց մեր գործակալի ու համալսարանի միջև հարաբերությունները վատն էին: Ինստիտուտում սովորելու երկրորդ տարում մեզ ասել են, որ չեն ուզում հնդիկ ուսանողների հետ աշխատել ու խնդրել էին տեղափոխվել ուրիշ կրթական հաստատություն»,- պատմում է Ջագգին:

Ջագգին ասում է, որ Ասիմ Շարման Հայկական բժշկական ինստիտուտում սովորող հնդիկ ուսանողներին տեղափոխել է «Մխիթար Գոշ» համալսարան:

«Սկզբում ամեն ինչ նորմալ էր, դասերը նորմալ էին, համալսարանը լավն էր, բոլորը գոհ էին: Սակայն, Ասիմ Շարման կորցրեց իր պայմանավորվածությունը համալսարանի հետ: Համալսարանը էլ չուզեց աշխատել Ասիմ Շարմայի հետ: Պատճառն այն էր, որ Ասիմ Շարման գումարները ուսանողներից վերցնում էր կանխիկով, հետո համալսարանին չէր տալիս: Մենք պնդում էինք, որ կարող ենք ինքներս վճարել համալսարանին՝ առանց գործակալի միջնորդության»,- ասում է Ջագգին:

Նրա խոսքով՝ Ասիմ Շարման չի համաձայնել ուսանողների առաջարկին՝ պնդելով, որ իրենք չեն կարող համալսարանին ուղիղ փոխանցում անել, որ պետք է կանխիկ գումարը դոլարով իրեն տան, իսկ մնացածը ինքը կանի:

«Բայց նա երբեք ժամանակին չէր վճարում: Ու քանի որ նրան հանեցին համալսարանից, մենք էլ մեխանիկորեն դուրս մնացինք»,- ասում է Ջագգին:

«Մխիթար Գոշ» համալսարանում Գուրանգ Ջագգին սովորել է երկու տարի: 2022 թվականին այստեղ սովորող ուսանողները տեղափոխվել են Գյումրու «Պրոգրես» համալսարան: Նույն թվականի հոկտեմբեր ամսին «Պրոգրես» համալսարան են ընդունվել նաև Աայուշ Պատելն ու Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում իր հետ սովորող ուսանողների մի մասը: Նրանց մի մասը սովորել է բուժական գործ, մյուս մասը՝ ատամնաբուժության բաժնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում